Կանարյան կղզիներում ակտիվացել է գործող հրաբուխներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանարյան կղզիների (Իսպանիա) Պալմա հրաբխի ակտիվացմանը զուգահեռ լավայի հսկայական հոսք է ժայթքում, ինչի հետևանքով արդեն 100 տուն է կործանվել, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Տուժածների մասին դեռ տվյալներ չեն հաղորդվում։ Նշվում է, որ Կանարյան կղզիների բոլոր օդակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, սակայն հայտնի է, որ Պալմա կղզուց մոտ 10 000 բնակչի են տարհանում: Սեպտեմբերի 20-ին լավան հասել է բնակելի տներին՝ արգելափակելով կղզու ավտոմոբիլային ճանապարհները:
Հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին Կաբեսա դե Վակա լճի մոտակայքում, որը գտնվում է Էլ-Պասո համայնքում: Կումբրե Վիեխա հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 50 տարի առաջ: