ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը սկսում է նյարդայնանալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որոտանի ճանապարհին ստեղծված իրավիճակը անհանգստացնում է բոլորին տարածաշրջանում, բացի, թերևս, Նիկոլ Փաշինյանից։ Նրան և իր կողմնակիցներին այդ հարցը կարող է հետաքրքրել միայն սեփական իշխանության պահպանման տեսանկյունից։ Խնդիրն այնքան լուրջ է, կապված տարածաշրջանային կոմունիկացիաների հետ, և այնքան լուրջ է ազդում հարավային հարևանի նյարդերին, որ Իրանը բացահայտ վերաբերմունք է ցուցաբերում։ Բնավ ոչ Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Իրանական իշխանություններն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց վերածվել է մանր խամաճիկի, ով այլևս որևէ ազդեցություն չունի Հարավաին Կովկասում։ Պարզ է, որ սա ոչ միայն բավական թափանցիկ նախազգուշացում է թուրքերին և ադրբեջանցիներին, այլ նաև հստակ մեսիջ է գերտերություններին, որ հարկ եղած դեպքում Իրանը կոշտ կպատասխանի յուրաքանչյուր փորձերին՝ կտրել իրեն Հայաստանի տարանցիկ հնարավորություններից։

Ադրբեջանական հրոսակները, հիշեցնենք, ձերբակալել էին Որոտանի ճանապարհով անցնող երկու վարորդների։ Բնական է, որ այդ անձանց կազատեն, նրանք էլ հո՞ Հայաստանի խաղաղ քաղաքացիներ չեն, որոնք զուրկ լինեն իրենց իսկ իշխանության աջակցությունից։ Սակայն Իրանի դեմ այս դեմարշը հատուկ է կազմակերպվել Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի կողմից, որ ստուգեն Իրանի պուլսը, հակազդեցությունը, պատասխան քայլերը։ Իսկ դրանք չեն ուշանա, լուրջ պետությունը երբեք թույլ չի տա իր շահերի նվաստացում, իսկ Խամենեին կամ Ռայիսին էլ Նիկոլ Փաշինյանը չեն, հզոր պետության առաջնորդներ են։ 

Տիգրան Միսակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular