ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդային ըմբշամարտիկ Վարդան Սարկիսով. կյանքը և սպորտը

ՍՊՈՐՏ

km.ru-ն գրում է, որ մարզիկ Վարդան Սարկիսովը հիշարժան իրադարձություններով լի երկար կյանք է ապրել: Նա հանդես է եկել միջազգային առաջնություններում, Օլիմպիական խաղերում, մարզել է երեխաներին, առավելագույնով է տրվել ամեն գործի և ձգտել հաղթանակների: Սարկիսովը չի նվաճել օլիմպիական ոսկի, բայց իր անունը ոսկե տառերով է գրանցել հունահռոմեական ըմբշամարտի խորհրդային դպրոցի պատմության մեջ:

Վարդան Սարկիսովի ծնողները հանդիպել և ամուսնացել են Երևանում: 1925 թվականի ապրիլի 14 -ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Վարդանը: Հայրը՝ Գեորգի Աշոտովիչը միշտ էլ սիրել է ըմբշամարտը, տիրապետել է կոխ հայկական հին մարտարվեստին, պարբերաբար գնացել է ըմբշամարտի մրցաշարերի և մի անգամ իր հետ է տարել իր ութամյա որդուն: Դա Մինսկում անցկացվող Խորհրդային Միության 4-րդ առաջնությանն էր, և տղան սիրահարվում է այդ մարզաձևին: Վարդանը եղել է վեցերորդ դասարանում, երբ նրան առաջին անգամ տարել են մարզումների: 13 տարեկանում նա եղել է մարզիչ Ռուբեն Սահակյանի սանը և շուտով դարձել է խմբի լավագույններից մեկը: Վեց ամսվա ինտենսիվ մարզումից հետո երիտասարդը նվաճել է իր առաջին ոսկին քաղաքի մրցաշարում: 15 տարեկանում Վարդան Սարկիսովը դարձել է շրջանային առաջնության հաղթող: Մարզական հաջողությունների շարանը ընդհատվել է Հայրենական մեծ պատերազմով: 16-ամյա պատանին մեկնել է ռազմաճակատ և տուն է վերադարձել 1945 թվականի գարնանը: Երբ պատերազմն ավարտվել է, Սարկիսովների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Երիտասարդ մարզիկը վերսկսել է ըմբշամարտով զբաղվելը, եղել է մարզիչ Վալերի Յունաշևսկու սանը: Ըմբիշը արագորեն է ձեռք բերել մարզական վիճակ, բայց 1946 թվականին Դոնի Ռոստովում ԽՍՀՄ առաջնությունում նրա առաջին ելույթը ավարտվել է պարտությամբ: Վարդանը չի հանձնվել, այլ ուժեղացրել է մարզումները, և արդեն 1952 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է  Հելսինկիի ամառային օլիմպիական խաղերին, մեկ տարի անց Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ  Խորհրդային Միության հավաքականը հաղթել է ընդհանուր հաշվարկով: 1956 թվականին Սարկիսովը պաշտպանել է երկրի պատիվը Մելբուրնի Օլիմպիական խաղերում, սակայն տուն է վերադարձել առանց մեդալի պարտվելով մրցույթի առաջին փուլում: Շուտով Վարդան Սարկիսովը լքել է մեծ սպորտը: Պատճառը եղել է կոկորդի և վերին ուսի հոդի լուրջ վնասվածքը: Նա երեք ամիս է անցկացրել հիվանդանոցում և բուժման ընթացքում հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ելենա Կրավցովային:

Վարդան Գեորգիևիչը շատ է սիրել ըմբշամարտը և չի ցանկացել նրա հետ կապը կտրել, ուստի ընդունվել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ և 1966 թվականից հետո սկսել է աշխատել որպես մարզիչ: Շուրջ 20 տարի Վարդանը մարզել է սկսնակ ըմբիշներին, տվել Մոսկվայի և Մոսկվայի շրջանի մի քանի չեմպիոններ: 1988 թվականին, ընտանեկան պատճառներով, Սարկիսովները տեղափոխվել են Հայաստան, հաստատվել Դիլիջան քաղաքում: Թոշակի անցնելուց հետո Վարդան Սարկիսովը շարունակել է աշխատել, բայց արդեն որպես դպրոցի դռնապան և միշտ հետևել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Վարդան Գեորգիևիչը վախճանվել է 2005 թվականին, չի դիմացել հիվանդ սիրտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular