ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթերային էթիկայի կոպիտ խախտում է եղել, քաղաքական կոնտեքստ փնտրել պետք չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Կենտրոնի Պետրոսին հեռացնում են հեռուստաընկերությունից՝ Սերգեյ Դանիելյանի ղեկավարած ոչ այնքան բարեհունչ անուն ունեցող կուսակցության մասին եթերում մեկ ժամ խոսելու և Ք. Ա Ք. կուսակցության լոգոն, որն արտահայտում է հենց այդ կուսակցության անունը, եթերում ցուցադրելու համար։ 

Իրականում, պետք չէ այստեղ փնտրել գրաքննություն կամ քաղաքական դրդապատճառներ, քանի որ յուրաքանչյուր երկրում էլ եթե լրագրողական, եթերային էթիկայի և պարզապես քաղաքավարության տարրական կանոնների այսպիսի բավականաչափ կոպիտ խախտումներ լինեին, հաղորդավարը կամ լրագրողը նույն հաջողությամբ հրաժեշտ կտար իր զբաղեցրած դիրքին։

Բանն այն է, որ «Կենտրոնը» բարձր վարկանիշ ունեցող և լուրջ մեդիա լինել հավակնող հեռուստաընկերություն է, և այն, ինչ տեղի ունեցավ «Ուրվագծի» ընթացքում, հակասում էր հեռուստաեթերի մշակույթին, վերջիվերջո խոսքը չի գնում ինչ-որ համացանցային հեռուստատեսության կամ էժանագին որևէ ալիքի մասին, խոսքը հայկական հիմնական հեռուստալիքներից մեկի մասին է։

Խախտվել է եթերային էթիկա, սա էլ արդեն բավական է, առանց քաղաքական ենթատեքստեր փնտրելու, որ հիմնավորվի Պետրոսին աշխատանքից հեռացնելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular