ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական խոստումը սովորական փուչիկ դուրս եկավ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գլխավոր դատախազությունը մեկ տարում բացահայտել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով 21 մլրդ 721 մլն դրամի չափով գումար: Դատախազության փոխանցմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը սկսել և շարունակում է 247 անձի գույքի ուսումնասիրություն:

Դեռևս օրենքն ընդունելիս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը զգուշացնում էին, որ այն միայն մահակ է ծառայելու ընդդիմությանը պատժելու համար, իսկ իրավական հիմքերը բավարար չափով ապահովված չեն լինելու անշարժ ու շարժական գույքը, կանխիկ գումարները առգրավելու համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ մի քանի տասնյակ նախկին պաշտոնյաներ և նրանց ընտանիքների անդամները դատական հայցեր են ներկայացնելու գլխավոր դատախազության դեմ։ Սերժ Սարգսյանի եղբորորդին և դուստրը արդեն իսկ հայց են ներկայացրել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը, պահանջել են վերացնել ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը։

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները տարփողում էին՝ իբր ժողովրդին են վերադարձնելու թալանված հարստությունները։ Իրականում կարողանան ոչ այնքան շատ գումարներ և մի հյուրանոց վերադարձնել։ Հյուրանոցը, ի դեպ, մինչ օրս չի աշխատում, գումարների ճակատագիրն էլ անորոշ մնաց։ Այսօր էլ ապօրինի գույքի բռնագրավման օրենքը, վստահ ենք, չի գործելու, տարիներով դատական քաշքշուկներ են լինելու, արդյունքում նախկիններին կուլակաթափ չեն կարողանա անել, իշխանությունն էլ մեղքը կգցի դատարանների վրա։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումը, ինչպես լինում է նրա գրեթե բոլոր խոստումների հետ, փուչիկ կստացվի։

Արթուր Սողոմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular