Air France-ի օդանավը կրակի բռնկման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Պեկինում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքի կեսից վերադարձել է Պեկինի օդանավակայան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել: Մասնավորապես, ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:
Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել: