ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վա՞խ, թե էժանագին վրե՞ժ․ Փաշինյանն արգելեց Քոչարյանի այցը Մոսկվա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին ատյանի դատարանը մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը արտերկիր։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը երկրորդ նախագահին հրավիրել է Մոսկվա՝ ռուսական կուսակցության և Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի միջև համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելու։ Մամուլը նույնիսկ տեղեկություններ էր տարածել, թե Քոչարյանը Մոսկվայում կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ առաջատար դեմքերի հետ։ Հայաստանում երկրորդ նախագահի դեմ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ մեկնել է արտերկիր, վերադարձել, մասնակցել դատական նիստերին։

Ըստ էության, երկրորդ նախագահին մեկնելու թույլտվությունն իրավական տեսանկյունից որևէ խնդիր չպետք է հարուցեր։ Խնդիրը բացառապես քաղաքական հարթությունում և Նիկոլ Փաշինյանի անձնական վախերի մեջ են։ Առանց պատճառաբանության դատարանը մերժել է Քոչարյանին։ Երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել են Մոսկվա, այն էլ նման նպատակով, Հայաստանի իշխանություններն ու իրենց սպասարկուները իսկական աղմուկ բարձրացրին՝ հասկանալով, թե այդ այցն ինչ վտանգավոր կարող է լինել Փաշինյանի հետագա պաշտոնավարման համար։ Ուստի, զարմանալի չէ, որ նիկոլականները պետք է ամեն ինչ անեին՝ այցը կանխելու համար։ Որպես մահակ օգտագործվող դատարանն էլ դակեց Փաշինյանի վախերը։

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular