ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Իրան հաղորդակցությունը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առումով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրմանը և իրանցի վարորդներից տուրքեր գանձելուն, նշել է, որ Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված են իրանական կողմին։

«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում՝ գումարը վերցնում են, կամ գումարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք ապօրինի գործողություններ են ըստ իս, որևէ ձևով մինչև հիմա չեն առնչվել հայկական տրանսպորտային միջոցներին և մարդատար փոխադրամիջոցներին։ Իսկ այլընտրանքը մենք անում ենք, որպեսզի նույնիսկ այն դեպքում, որ իրանական բեռնատար մեքենաները կանգնեցնելու և գումար գանձելու խնդիր առաջանա, վարորդները հնարավորություն ունենան շրջանցել այդ հատվածը՝ 3.5 կմ հատվածի մասին է», -նշել է նա։

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ Անդրադառնալով վերջին դեպքերին` իրանագեը նշեց, որ ՀՀ բոլոր տարածքները, այդ թվում՝ Որոտանի այն հատվածը, որտեղ տեղադրվել է ադրբեջանցի բաշիբոզուկների պահակակետը՝ Հայաստանի տարածքի անքակտելի մասն են․ «Որևէ հղում ինչ-որ սովետական շրջանի քարտեզների կամ որևէ անտրամաբանական «փաստարկ», որոնք բերվում են՝ չի կարող փոխել իրավիճակը։ Կարծում եմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել խնդրին, նաև իրավական հիմնավորումների տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Բաքվի բռնապետի գործողությանը, որով փորձ է կատարվում իրանցի վարորդների վրա ճնշումներ բանեցնելու միջոցով, ըստ էության, խաթարել Հայաստան-Իրան կենսական նշանակության կապը, սա առնչվում է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին, նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ տարածքի վերահսկողությունը որոշ առումով ռուս սահմանապահների պատասխանատվության շրջանակներում է, առաջինը՝ նաև Ռուսաստանին»։

Ըստ իրանագետի` այս համատեքստում պետք է ընդգծել մեկ կարևոր հանգամանք, որ ադրբեջանցի բաշիբոզուկները գտնվում են ՀՀ տարածքում, ինչն առաջին հերթին հարված է հասցնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հետևաբար՝ Հայաստանն է, որ առաջին հերթին այդ խնդրով պետք է զբաղվի՝ օգտագործելով իր դաշնակից և բարեկամ Իրանի հնարավորությունները, փորձելով Բաքվի բռնապետի համար առնվազն ստեղծել դիվանագիտական դժոխք։ Իսկ եթե հարցը կպահանջի ուժային լուծում, ապա օգտագործի նաև այդ հնարավորությունը։

«Մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան հաղորդակցությունը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակության առումով, ուստի այս խնդրին պետք է տրվի հնարավորին արագ ու կոշտ լուծում, եթե այլ լեզու ադրբեջանցի բաշիբոզուկները չեն հասկանում», - ավելացրել է իրանագետը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular