ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները՝ սկսելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Տևական բանակցություններից հետո նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, ՍՍՀՄ քարտեզների հիման վրա: Անորոշ ժամանակով երկարաձգվել է ռուսական կողմի ներկայությունը: Սյունիքով տրանզիտ ճանապարհը կվերահսկվի ՌԴ և ՀՀ սահմանապահների կողմից․ կգործեն սահմանապահ անցակետեր, ադրբեջանցիները կվճարեն ճանապարհից օգտվելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլար: Չի հաջողվել լուծել Գորիս-Կապան ճանապարհի հարցը, ռուսական կողմը խոստացել է ֆինանսավորել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել մեր լուրը՝ ասելով, թե բոլոր քայլերը տանելու են խաղաղության դարաշրջանի հաստատմանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը պետք է քննարկվի Արցախի կարգավիճակի հստակեցմամբ՝ ինքնորոշման իրավունքը, ճանաչման միջազգային գործընթացը հաշվի առնելով։

Տպավորություն կա, որ Ադրբեջանը փորձում է տարանջատել Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերը՝ հետագայում Արցախի հետ կապված հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ երկկողմ՝ ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։

Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս իշխանությունների քաղաքականությունն ու մոտեցումները 2018-ից ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն Հայաստանի և Արցախի շահերից բխող էֆեկտիվ բանակցություններ վարել, և կա մեծ վտանգ, որ ադրբեջանցիները կօգտվեն այս իրավիճակից, ու մեր կորուստները շատ ավելին կլինեն, քան կարող են լինել մեկ այլ պարագայում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular