ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը օրվա իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար, թե՝ «շուտով ժողովրդից ողջ թալանածը հետ ենք բերելու»: Սա հանրության որոշակի շերտի շրջանում անհիմն ոգևորություն է առաջ բերել՝ հույսով, թե «հետ բերածը» հասնելու է ժողովրդին, իրենք էլ ապրելու են «յուղումեղրի մեջ»: Վերջին շրջանում «Փաստ» թերթին տեղեկություններ են հասնում, որ իշխանամերձ բիզնես շրջանակների որոշ ներկայացուցիչներ կապի են դուրս գալիս «նախկինների» հետ ասոցացվող գործարարների հետ և իշխանությունների անունից ակնարկներ անում, երբեմն ուղղակի հասկացնում, թե շուտով ձեր ամբողջ գույքը կբռնագանձեն:

Իշխանության «էմիսարները» նաև ելքեր են առաջարկում, մասնավորաբար, ինչ-որ կերպ «լեզու գտնելու» առումով՝ «ավելի լավ է հիմա ինչ-որ բան կորցնեք, որ հետո ամբողջը չկորցնեք» տրամաբանության մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն էլ են հասկանում, որ մի կողմից՝ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու օրինական ճանապարհով իրենց ցանկացած ծավալներով կիրառել վերը նշված օրենքը, մյուս կողմից՝ բռնագանձված գույքը մեծամասամբ ունենալու է նույն ճակատագիրը, ինչ, ասենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որը ժամանակին սեփականատերը նվիրաբերեց պետությանը:

Պետությունը դրանք շահագործել չի կարողանալու, իսկ եթե, միևնույնն է, գնորդներ էլ լինեն իշխանությունների «սրտի հարուստների» կազմից, նոր հարցեր են առաջ գալու, այս դեպքում՝ ուղղված նրանց: Ստացվում է, որ «ժողովրդին վերադարձնելու» խոստումները պարզապես փուչիկ են. ժողովրդին այդ ամենից ոչինչ էլ չի հասնելու, դե, իշխանություններն էլ մտածում են բացառապես իրենց մասին, քանի դեռ իշխանության են: Ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular