ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… մոխրաման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոյություն ունի ինչպես սիգարի այնպես էլ սիգարետի համար նախատեսված մոխրաման: Հետաքրքիր է այն, որ սիգարի մոխրամանը հայտնվել է սիգարետային մոխրամանից առաջ: Եվրոպայում սիգարները հայտնվել են 18-րդ դարում, և միևնույն ժամանակ նրանց համար հայտնվել են առաջին մոխրամանները: Ի սկզբանե սեղանի տարբեր իրեր են օգտագործվել որպես մոխրամաններ՝ ափսեներ, բաժակներ և այլն, բայց հետո որոշել են, որ անհատական ​​մոխրամանը այնպիսի առարկա է, որը կարող է բնութագրել իր տիրոջը, նրա կարողությունը և ճաշակը: Ի վերջո, այդ ժամանակ սիգար ծխելը տարածված էր միայն ազնվական մարդկանց շրջանում: Առաջին մոխրամանները եղել են բավականին թանկ և ձեռագործ, դրանց ստեղծել են թանկարժեք նյութերից և զարդանաշխվել: Սիգարետային մոխրամանները հայտնվել են ավելի ուշ՝ միայն 19-րդ դարի վերջերին:

Ռուսաստանում հայտնված մոխրամանները սկսել են ստանալ քաղաքական բնույթ: Օրինակ, 1905 թվականին ամենատարածվածներից մեկը եղել է ոստիկանի գլխարկի տեսքով մոխրամանը: Կարելի է պատկերացնել, թե ինչ հրճվանքով էր պրոլետարիատը ծխախոտի մոխիրը թափում  իրավապահ մարմնի աշխատողի «գլխարկի» մեջ: Իսկ 1920-ականներին մոխրամանների վրա սկսել են հայտնվել աստղեր, մանգաղներ և մուրճեր: Հետագայում ձևավոր մոխրամանները (կոշիկ, արջ, ջրահարս) փոխարինվել են մոդեռն տեսքի ​​մոխրամաններով՝ գլանների, կտրած կոնների, գնդերի և այլն։ Նշենք, որ մոխրամանների այդ ձևերը մինչ օրս էլ օգտագործվում է ամենուր: Պետք է նշել, որ մասնագետները չեն դադարում «անիվը նորից հորինել» և մոխրամանների բազմաթիվ նոր մոդելներ են հորինվում: Ամերիկացիներն են հատկապես աչքի ընկել այդ ոլորտում: Վերջերս ԱՄՆ-ում հայտնվել են այսպես կոչված անվտանգ (հրդեհաշիջող) մոխրամաններ: Դա ընդամենը պարզ տեսքի սովորական մոխրաման է «ականջներով», որը թույլ չի տալիս կիսածխած սիգարետին ընկնել մոխրամանից դուրս: Ամերիկյան POLLENEX ընկերությունը սկսել է արտադրել ծուխը կլանող մոխրամաններ: Այդ մոխրամանի պատյանը ունի ածխածնի ֆիլտրի թիթեղներով էլեկտրական օդորակիչ: Օդորակիչը սկսում է աշխատել, երբ մոխրամանի կափարիչը բացվում է. օդի ուժեղ հոսքը ծուխը քաշում է մոխրամանի պատյանով և անց կացնում ածխի ֆիլտրով, ինչը նվազեցնում է ծխախոտի և սիգարի ծուխն ու հոտը: Օգտագործվում է հատուկ անձայն օդորակիչ, որն աշխատում է մարտկոցներով: Գոյություն ունեն անգամ անծուխ մոխրամաններ՝ իոնային գեներատորներով: Լիցքավորված իոնների հոսքը ոչնչացնում է ծխի այն մասնիկները, որոնց չափը չի գերազանցում 0,001 միկրոնը:

Գոյություն ունեն նաև բնակելի տարածքի համար հորինված հատակային մոխրամաններ: Որպես կանոն, սա դիզայներների գաղափարների արտադրանք է, որի ստեղծման համար օգտագործվում են հազվագյուտ կամ պարզապես թանկարժեք նյութեր:

Դուբայական Burj Al Arab Dubai հյուրանոցն ունի հյուրանոցի լոգոտիպով ադամանդե մոխրամաններ, որոնք պատրաստված են բորսիլիկատային ապակուց և զարդարված են երեք ադամանդներով: Նման մոխրամաններ կարելի է պատվիրել հյուրանոցում՝ որպես հյուրանոցում մնալու հուշանվեր:

Domeshop խանութը չունի ադամանդե մոխրամաններ, բայց նրա Wax Lyrical's-ի մոխրամանները ունեն մինի-դիֆուզորներ, որոնք արձակում են մանգոյի և մարակուայի հոտեր և օգնում են  հաղթահարել ծխախոտի հոտը:

Անհնար է գտնել մեկ այլ նման իր, որը հայտնի է ոչ միայն ձևերի, այլ նաև պատրաստման  նյութերի բազմազանությամբ: Դրանք կարող են լինել բյուրեղյապակե, չուգունե, գունավոր մետաղներից, փայտից, քարից, գետային և ծովային խեցիներից և այլն: Գուցե թե հենց այդ պատճառով էլ մոխրամանը դարձել է հավաքածուներ ստեղծելու առարկա: Ներկայումս գնելով  1962 թվականին ստեղծված եռանկյուն պլաստիկ մոխրաման, կոլեկցիոները դառնում է փոքրիկ, բայց պատմական իրի տեր: Բանն այն է, որ ժամանակին իր ծնունդով պլաստմասե մոխրամանը զարմացրել է ամբողջ աշխարհին: Նրա հետ համեմատած անճոռնի են դարձել բրոնզաձուլ, բյուրեղապակե մոխրամանները, իսկ ոսկե մոխրամանը անգամ ծիծաղելի է թվացել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular