ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ և ինչպե՞ս «Անդրկովկասյան Տրանսսիբ»-ը Վրաստանի համար հարցեր առաջացրեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ երկար տարիներ պատրաստվելուց հետո Թբիլիսին սկսել է 9 կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով նոր լեռնային թունելի կառուցումը, որը պետք է հեշտացնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով: Չնայած ոչ այնքան հաջող ֆինանսական վիճակին, երկրի իշխանությունները չեն ժլատացել այդ նախագծի իրականացման համար գրեթե 400 միլիոն դոլլարի գումար հատկացնել և աշխատանքների համար ներգրավել են արտասահմանյան լավագույն կապալառուներին: 

Ի՞նչն է դրդել փոքրիկ Վրաստանին նման լայնածավալ ենթակառուցվածքային ներդրումներ կատարել: Վրացական Ռազմավիրական մայրուղին (Դարյալի լեռնանցք), որը ընդհանուր 208 կիլոմետր երկարություն ունի, անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և կապում է ռուսական Վլադիկավկազն ու Թբիլիսին: Այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագերագնահատել: Օրական այդ ճանապարհով անցնում է 3 -ից 4 հազար մարդատար և բեռնատար ավտոմեքենա, հետևաբար, մեծ խնդիր է այն, որ ճանապարհը տարվա ընթացքում փակ է լինում միջինը մինչև 100 օր: Պատճառը կլիմայական խիստ պայմաններն են ու դժվարանցանելի լեռնային տեղանքը: Ձմռանը հնարավոր են ձնահոսքեր, իսկ ճանապարհն ինքնին ծածկվում է ձյան շերտով: Ենթադրվում է, որ լեռնային թունելի կառուցումը պետք է զգալիորեն նվազեցնի ճանապարհը անցնելու ժամանակը և ապահովի ճանապարհի անվտանգությունը այն օգտագործելի դարձնելով ամբողջ տարին: Պաշտոնական Թբիլիսիի ծրագրերի համաձայն  այդ նոր տրանսպորտային զարկերակը կդառնա 5 թունելներից, 5 կամուրջներից և ժամանակակից ասֆալտ-բետոնե մայրուղուց բաղկացած մեկ ենթակառուցվածքային համալիր: 2024 թվականին թունելով երթևեկության բացումից հետո ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մեկ ժամով, ինչը հնարավորություն կտա բացառել «խցանումներ»-ը անցակետերում: Բացի այդ, կկառուցվի դեպի Գուդաուրիի հանգստավայր տանող լրացուցիչ 5 կմ ճանապարհ և կստեղծվի նոր զբոսաշրջային կենտրոն: Վրաստանը որպես կապալառու ընտրել է China Railway Tunnel Group Co, Ltd (CRTG) ընկերությունը: Չինացիները կօգտագործեն հորատման-անցման հատուկ մեքենա-սարքավորում, որն ապահովում է նվազագույն թրթռում հորատման և թունելի պատերի միաժամանակյա ամրացման ընթացքում: Շինարարությունն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական և ասիական բանկերի տրամադրած վարկի միջոցներով: Ներդրվող գումարը կազմում է գրեթե 400 միլիոն դոլար:

Այս ամենն, իհարկե, լավ է, բայց կոնկրետ ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ: Ի վերջո, շինարարության գաղափարն ունի հակառակորդներ անգամ հենց Վրաստանում, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կկարողանա ճանապարհն ու թունելը օգտագործել հերթական ներխուժման համար: 

Իրականում դա պատերազմի արձագանքն է: Ռազմավիրական մայրուղու վերակառուցման շուրջ պաշտոնական Թբիլիսիի ակտիվացումը իսկապես կապված է պատերազմի հետ, բայց ոչ այնքան օլիմպիական՝ այսինքն ռուս-վրացական, որքան Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի պատերազմի: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտությունից հետո Բաքուն և Անկարան փակել էին իրենց սահմանները Երևանի համար: Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի պատերազմի և Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակման արդյունքում դադարեցվել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Երևանը փաստացի մեկուսացել էր և ամբողջովին կախվածության մեջ ընկել Թբիլիսիից, քանի որ  օգտվում էր Վրաստանի Ռազմավիրական մայրուղուց և Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Բացի այդ, Վրաստանը կարողացել էր առավելագույնը քաղել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունից դառնալով Անդրկովկասի հիմնական տարանցիկ երկիրը, որի տարածքով անցնում էին մայրուղիներ ու երկաթուղիներ, նավթատարեր և գազատարներ: Այդ «հարավկովկասյան հանգույց»-ը հնարավոր է դարձել կտրել միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով: Հայաստանի համար պարտությունը իր բոլոր բացասական կողմերով հանդերձ,  պարադոքսալ կերպով հնարավորություն է տվել դուրս գալ տրանսպորտային շրջափակումից: 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի եռակողմ համաձայնագրերի համաձայն որոշվել է բացել Թուրքիա - Նախիջևան - Հարավային Հայաստան - Ադրբեջան տրանսպորտային միջանցքը: Միևնույն ժամանակ, նոր երթուղին պետք է Ադրբեջանի տարածքով կապի Ռուսաստանին ու Հայաստանին: Ինչպես տեսնում եք, Վրաստանն այս անգամ  ներառված չէ այդ տարանցիկ սխեմայում: Մոսկվայի, Բաքվի և Երևանի «Անդրկովկասյան Տրանսսիբ»-ի բացման ծրագրերը մեծ տագնապ են առաջացրել Թբիլիսիում, և ոչ ավելորդ տեղը: Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անգամ Վրաստանը անվանել է «Հարավային Կովկասի անդամահատված հատված»: Եվ դրա մեջ իսկապես որոշակի ճշմարտություն կա: Ներկայումս հենց Ադրբեջանն է վերածվում միջազգային առևտրի ամենակարևոր խաչմերուկի, Հայաստանը դուրս է գալիս հարկադիր տրանսպորտային շրջափակումից, իսկ Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը արագորեն նվազում է: Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման հիմնական տարանցիկ հանգույց վերածելու Թբիլիսիի ծրագրերը կարելի է մոռանալ:

Այդ առումով, լոգիստիկ կարողությունները բարելավելու նպատակով բազմակիլոմետրանոց լեռնային թունելի շինարարության հապճեպ մեկնարկը կարծես թե Վրաստանի կառավարության իսկական «ջղաձգումներ» լինեն: Ոչ, իհարկե, ոչ ոք չի դադարեցնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով, սակայն այդ երկիրը կկորցնի տարածաշրջանային հիմնական տարանցիկ երկրի իր բացառիկ կարգավիճակը: Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը կունենան այլընտրանք, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հետ արդեն հնարավոր կլինի խոսել նոր ձևով: Ով գիտի, գուցե թունելն իսկապե՞ս օգտակար կլինի ռուսական ռազմական տեխնիկայի օպերատիվ տեղափոխման համար... Սա իհարկե կատակ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular