ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհվածների ծնողներին հրավիրում են սեպտեմբերի 21-ի միջոցառմանը, ասելով, թե հուշ-երեկո է լինելու. ուշքի եկեք, նիկոլն էն մարդը չէ, ով ի զորու է հարգել զոհված տղերքի հիշատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Զոհվածների հարազատներին հրավիրատոմսեր են առաջարկում սեպտեմբերի 21-ի համերգին մասնակցելու համար։ Ոմանց ասել են՝ հուշ երեկո է լինելու, ոմանց ասել են՝ ֆիլմի ցուցադրություն է լինելու, էն մյուսներին չգիտեմ ոնց են խաբել, բայց հրավերի նպատակը մեկն է լինելու՝ ցույց տալ հանրությանը, որ զոհված տղերքի ծնողները համակերպվել են էս իրողությանը, ներել են նիկոլին ու նրա արածը, իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում նիկոլի կազմակերպված այդ միջոցառման մեջ և ամեն ինչ հետ համամիտ են։
Էական չէ, թե ինչ է լինելու այդ միջոցառմանը, փաստը մնում է փաստ, որ սկզբում բոլորը պահանջել են, որ չեղարկվի, բայց հետո գնալու են ու մասնակցեն։ Իրենք էլ խոշոր պլանով ցույց են տալու այդ ծնողներին ու մեկը ինձ պեսներին ասեն՝ «դուք ինչի՞ եք վատ զգում էս միջոցառումից ու նիկոլից, եթե զոհվածի ծնողը դրանում ոչ մի խնդիր չի տեսնում»։
Ու, եթե որոշ ծնողներ խաբվելով, որոշ ծնողներ լավ էլ իմանալով գնան, հետո պարզվի, որ այն չէ, ինչ իրենց ներկայացրել են, այլևս ոչ ոք իրենց բողոքի ձայնը ոչ լսելու է, ոչ էլ հարգելու։ Ու նիկոլենց ուզածն էլ դա է, որ դադարեն հարգել անգամ զոհվածի մոր խոսքը, որ էլ ոչ մի դիմադրության ինքը չհանդիպի, իր սազանդարներն էլ ամեն քայլափոխի էդ միջոցառմանը մասնակցած ծնողների նկարները մեզ ցույց տան ու ասեն՝ «հեսա, իրանք օքեյ են, դուք խոսալու տեղ չունեք»։
Ես իհարկե իրավունք չունեմ ինչ որ մեկին ասել գնա կամ չգնա այդ միջացառմանը, բայց գիտեմ, թե ինչ արձագանք է ստանալու այն հասարակության առողջ հատվածի մոտ նրանց մասնակցությունը։
Ասում են, որ ծնողներից ոմանք էլ ելույթ են ունենալու այդ միջոցառմանը, գուցե նաև շնորհակալական խոսք էլ ասեն նիկոլին, ով գիտե, ու այդ շնորհակալական խոսքի տակ անուղղակիորեն ստորագրելու են այն ծնողները, ովքեր ներկա են լինելու այդ միջոցառմանը։
Ես այդքան փաստեր եմ ներկայացնում, այդքան գրում ու տարբեր տղերքի ողբերգական պատմություններ եմ ի ցույց դնում, որ դուք տեսնեք, թե ինչպես նիկոլն ու իր խունտան չեն հարգում իր կյանքը հայրենիքին զոհած զինվորին, թե ոնց են լրիվ ճանաչելի դին 11 ամիս պահում սառնարաններում, ասում՝ չկա, այնինչ այդ մարդը գրպանում անձնագիր է ունեցել։ Պատմում եմ, թե ոնց են թիրախավորած զինվորներին տարել գիտակցված մահվան, թե ոնց են ստեղծել պատերազմի իմիտացիա, ոնց են թիվ ապահովել, որ վերջում ասեն՝ դե պարտվեցինք, ոնց են 12 օրվա զինվորին, ով անգամ զենք քանդել-հավաքել չգիտեր, մտցրել ռազմական գործողությունների մեջ ու էդ տղեն զոհվել ա։ Ու էսքանից հետո դուք կարծում եք, որ նիկոլն էնքան բարոյականություն ու արժանապատվություն ունի, որ մտածել է տղերքի համար հուշ երեկո կազմակերպի՞։ Կազմակերպող էր, թող սեպտեմբերի 21-ն ու 27-ը միացներ իրար ու իրապես հուշ-երեկո կազմակերպեր, ոչ թե սկզբում բնութագրեր որպես գունագեղ միջոցառում, հետո ասեր՝ դե չէ, տենց հարգանքի տուրք ենք մատուցելու էլի...
Ասում են, որ երկնքում տղերքն իրենց ծնողների բարեխոսն են, որ տղերքն իրենց ծնողների համար տեղ են պահել։ Փորձեք արժանի լինել ձեր որդիներին, այնպես ապրեք, որ վերևում ձեր որդին ձեր համար գլխահակ չմնա, որ ձեր որդին չհարցնի, թե ինչի իր մայրը կամ հայրը մասնակցեց իր մարդասպանի կազմակերպած կեղծ միջոցառմանը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր ազգին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular