ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, որ տարին 7-ով է ավարտվում, նշանակում է, որ հիմնականում փոփոխությունների տարի է. Ի՞նչ է սպասվում ձեզ 2017 թվականին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Աղետները, ոչնչացումները չեն բացառվում 2017 թվականին, որը կոչվում է Վարդագույն աքաղաղի տարի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
 
Նրա խոսքով՝ աքաղաղն աշխատասեր է, և այն տեսակները, որոնք աշխատասեր են, հաջողության մեջ կլինեն այս տարի. «2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն թողնում են, մնում է 1։

«1» թվանշանը նոր սկիզբ է, նոր գործունեություն, կյանքի ոգին տանում է նոր բացահայտումների։ Նրանք, ովքեր կօգտվեն դրանից, հետո շատ կշահեն, ուղղակի պետք է իմանալ՝ ինչ է պահանջվում։ Այն, որ տարին 7-ով է ավարտվում, նշանակում է, որ հիմնականում փոփոխությունների տարի է։

Իսկ փոփոխություններից պետք է ոչ թե խուսափել, այլ հնարավորություն ստեղծել, օգնել, որ այդ փոփոխությունները հասնեն իրենց ծրագրին համապատասխան։ Առաջընթացի կտանեն միայն նրանց, ովքեր կօգնեն փոփոխություններին, կաշխատեն, որ փոխվի իրավիճակն այնպես, ինչպես տիեզերքն է  պահանջում։ Այնպես չէ, որ ամեն մարդ բնազդով  ինչ ցանկանա՝ արդյունքի կարող է հասնել, փոփոխությունները դրա համար են, որ յուրաքանչյուր մարդ մտածի՝ ինչ  է պետք անել»։

Աստղաբանն ընդգծեց, որ նրանք, ովքեր կարգուկանոն են պահպանում, աշխատասեր են, նրանց համար տարին լավ է, իսկ նրանք, ովքեր խուսափում են աշխատանքից, ամեն ինչ ուզում են պատրաստի, գնում են միայն իրենց բնազդների հետևից, նրանց համար տարին դաժան է։
Ըստ Է. Հովհաննիսյանի՝ որպեսզի լավ լինի տարին, յուրաքանչյուր մարդ պետք է անհանգստանա նախևառաջ իր անձի մասին՝ ով է ինքը, ինչ նպատակով է ծնվել  երկրի վրա, անո՞ւմ է արդյոք այն, ինչ իրենից պահանջվում է, թե՞ ոչ, հակառակ դեպքում «անտեսանելին» անում է իր գործը։
«Դժվար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ծնվել են օձի, վագրի և շան տարում։ Նրանցից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ, որովհետև նրանք քիչ են հետաքրքրվում՝ ով են իրենք, ինչու են ծնվել, ինչ է պահանջվում իրենցից։ Վատ չի կարող լինել եզի, ձիու, այծի, խոզի տարիներին ծնվածների համար։ Նրանց աշխատասիրությունը փաստ է, նրանց մոտ հաստատ հաջողություն կլինի»,- նշեց Է. Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ Յուպիտերը ղեկավարում է նաև ճամփորդությունը, այսինքն՝ տարին այնպիսին է, որ ճամփորդությունները հաջող են ընթանում. «Մարդկության մեծամասնությունը գնում է կենդանական աշխարհ, նրանք, ովքեր սնվում են միայն բնազդով, ապրում են միայն բնազդով, նրանց լավ բան չի սպասվում։ Շիզոֆրենիայի մեծ փորձարկման մեջ ենք մենք այսօր։ Բոլոր նրանք, ովքեր շատ են կապված քաղցրի հետ, պետք է իմանան, որ քաղցրը շիզոֆրենիայի առաջին պայմանն է»։
 
Աղբյուրը` 168.am
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular