ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսական ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Երևանի հետ։ ORSIS ( ընդգրկված է "Արդյունաբերական տեխնոլոգիաներ" ընկերությունների խմբում) ձեռնարկության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
Նա պատասխանել է հետևյալ հարցին` արդյոք ORSIS-ին հաջողվել է հաղթահարել թյուրըմբռնումը, որն առաջացել էր ՀՀ պաշտպանության նախարարության ձախողված մրցույթի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո։
 

«Հաջողվել է։ «Բանակ 2021» ցուցահանդեսի ժամանակ ընկերության ղեկավարությունը հանդիպել է պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ», – նշել է ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ հայ գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS–ի ամբողջ տեսականու նկատմամբ, այդ թվում՝ հեռանկարային նմուշների։
«Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS–ը նոր, դրական էջ է բացել հայկական կողմի հետ համագործակցելու համար», - նշել է Բայմետովը:
 
Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին զենքի մատակարարման մրցույթի պատճառով, որը պետք է տեղի ունենար 2019 թվականի ամռանը։ ՀՀ ՊՆ-ն չեղարկել էր ռուսական ORSIS ընկերության հայտը: ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» դեպքի առթիվ։ Հոկտեմբերին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը դիմել էր Հայաստանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով պարզել զենքի տենդերի ձախողման հարցը։
Արդյունքում «ORSIS-ի գործով» երկու քրեական գործերը միավորվեցին մեկ վարույթում։ Ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ ռազմական արտադրանքի մատակարարման տենդերի խափանումը տեղի է ունեցել ՊՆ–ի մեղքով:
 
Արդեն դեկտեմբերի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի զենք գնել ռուսական ORSIS ընկերությունից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular