ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության ասել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի Կանոնադրության 93-րդ հոդվածում, ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 անդամ պետությունները ինքնաբերաբար հանդիսանում են դատարանի Ստատուտի անդամներ։ Համաձայն 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես կարող են Ստատուտի անդամ դառնալ։

Դառնալով դատարանի ստատուտի անդամ՝ պետությունը իրավունք է ձեռք բերում մասնակցել գործի քննությանը դատարանում։ Սակայն լինելով դատարանի ստատուտի անդամ դատարանը ինքնաբերաբար կողմերի վեճերը լուծելու իրավասությամբ չի օժտվում։ Իրավասության հարցը դիտարկվում է երեք տեսակի գործերում` վիճահարույց հարցեր, հատուկ իրավասություն և խորհրդատվական եզրակացություններ։

Գործերը քննելիս` դատարանը առաջնորդվում է միջազգային իրավունքով, ինչպես նշվում է Դատարանի ստատուտի 38-րդ հոդվածում, որում ասվում է, որ որոշում կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի միջազգային կոնվենցիաներով, միջազգային սովորույթով և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Սա վերաբերում է նաև ակադեմիական աշխատություններին (հանրային իրավունքի հարցերով առավել որակյալ մասնագետների դոկտրիններ) և դատական վճիռներին, որոնք օգնության են հասնում օրենքի մեկնաբանության ժամանակ, չնայած որ դատարանը պաշտոնապես պարտավորություն չունի սահմանափակվել նախկինում կայացրած իր որոշումներով՝ ըստ stare decisis-ի դոկտրինի։ 59-րդ հոդվածը հստակեցնում է, որ նախադեպային կամ stare decisis ընդհանուր իրավունքի հասկացությունների վրա դատարանի որոշումները չեն ազդում։ Նրանք պարտադիր են միայն տվյալ գործում ներառված կողմերի համար։ 38-րդ հոդվածով Դատարանը կարող է վերանայել իր նախկին որոշումները։

Եթե կողմերը գալիս են համաձայնության, նրանք կարող են նաև ազատություն տալ դատարանին ընդունել ex aequo et bono (համաձայն հավասարության և խղճի կամ համաձայն բարու և արդարության) որոշումներ, ինչը ազատություն է տալիս դատարանին ընդունել այնպիսի որոշում, որը արդար է տվյալ իրավիճակում։ Դատարանի պատմության ընթացքում այս կետը դեռ չի կիրառվել։ Մինչ օրս այս դատարանում քննվել է մոտ 130 գործ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular