ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Արցախում շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել.կասկածներ կան որ ադրբեջանցիներ են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել։ Անհայտ ծագման բանվորների թիվն այս պահին շատ մեծ չէ՝ մոտ 2 տասնյակ, սակայն տեղացիներին անհանգստություն է պատճառել նրանց ներկայությունը։ Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու են օտարներին աշխատանքի վերցրել, երբ, հատկապես պատերազմից հետո, Արցախում զբաղվածության խնդիրը սուր է դրված։

Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը հաստատեց, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: «Ասում են՝ պարսիկներ են»,- ասաց նա եւ չպատասխանեց հարցերին, թե երբ են եկել, մնում են գյուղո՞ւմ, թե՞ գնում-գալիս են: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասաց․ «Դա էլ չգիտեմ, հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։

Մեզ չհաջողվեց կապվել ո՛չ Արցախի քաղշիննախարարի, ո՛չ նախագահի մամուլի խոսնակի հետ։ Նշենք, որ կառուցապատողը «Կապավոր» ընկերությունն է, որի սեփականատեր Արման Հակոբջանյանը նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմն է, իրականացնում է Արցախի շինաշխատանքների 70 տոկոսը, տենդերներ շահում: Նաեւ ասում են, որ ՀՀ իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է։ Հորեղբորորդին Արցախի ԱԱԾ տնօրենն է, նախկինում՝ ոստիկանապետ։ Պատերազմի ողջ ընթացքում նա եւ Քյարամյանը ստվերի պես ուղեկցում էին Հարությունյանին: Այսինքն՝ բացառված է, որ Հարությունյանը տեղեկացված չլինի նրանց գործունեությունից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular