ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


National Interest. Ռուսաստանը սկսել է ստեղծել սեփական դրոն-մարդասպաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ  ԿՀՎ-ի կողմից վերահսկվող MQ-1 Predator անօդաչու թռչող սարքից առաջին հարվածը հասցնելուց երկու տասնամյակ անց Ռուսաստանը միանում է պատերազմական անօդաչու սարքերի  ակումբին: Այս մասին գրել է National Interest- ը հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրություններին առ այն, որ 2021 թվականին Ռուսաստանը կսկսի իր ներքին մարտական ​​անօդաչու «Կրոնշտադտ Օրիոն» -ի մասսայական արտադրությունը ինչպես Ռուսաստանի զինված ուժերում ծառայության, այնպես էլ արտահանելու համար:

Ռուսաստանում ներկայումս զարգացման տարբեր փուլերում գտնվող շուրջ կես տասնյակ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շարքում Օրիոնը առաջինն է, որը կանոնավոր մարտական ​​ծառայության է անցել ռուսական բանակում: Դուբնայում (Մոսկվայի մերձակայք) կառուցվող գործարանն ամեն տարի կարտադրի «տասնյակ» միջին բարձրության և հեռահարության հետախուզական/հարվածային անօդաչու թռչող սարքեր: Օրիոն ԱԹՍ համալիրը ներառում է երեքից վեց անօդաչու թռչող սարք, յուրաքանչյուրը մեկ տոննա քաշով, ինչպես նաև օպերատորային կայաններ, ռադիոսարքավորումներ և վայրէջքի մոդուլ: 

Ըստ Ռազմածովային վերլուծության կենտրոնի Ռուսագիտության ծրագրի խորհրդական, Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սեմյուել Բենդեթի գնահատականի «մի քանի հարյուր» Օրիոն կստեղծվի: Ռուսաստանը անօդաչու ինքնաթիռների ստեղծման հարցում շատ է հետ մնացել Չինաստանից, Իսրայելից և ԱՄՆ-ից: Կրոնշտադտ ընկերությունը Օրիոնի մշակումը սկսել է 2011 թվականից, բայց շուտով նախագիծը փակվել է: Դրա պատճառը, ըստ Բենդեթի, Ռուսաստանի պաշտպանական ընկերություններին ներկայացվող պահանջն էր ավելի քիչ հույս դնել միկրոէլեկտրոնիկայի և շարժիչների ներմուծման վրա: Այսօր Կրոնշտադտը պնդում է, որ իրենց անօդաչու թռչող սարքերի բոլոր հիմնական բաղադրիչները արտադրվում են հայրենիքում:

Նշելով Օրիոնի  բնութագրերը, National Interest- ը «տեխնիկապես» այն դասում է ԱՄՆ-ի Reaper և Predator հարվածային անօդաչու թռչող սարքերի նույն դասի մեջ, այսինքն նրանք բոլորը ունակ են ժամերով թռչել մարտական ​​տարածության վրա, կարճ հեռահարության հակաօդային պաշտպանություն համար լինելով անհասանելի, սկանավորել թիրախները և բարձր ճշգրտության հրթիռներ արձակել:

Այնուամենայնիվ, Reaper- ը ունի մինչև 2000 կմ հեռահարություն և այն հնարավոր է կառավարել աշխարհի ցանկացած կետից իր արբանյակային կապի շնորհիվ, մինչդեռ Օրիոնի վառելիքի պաշարը և ռադիոկապը սահմանափակում են դրա հեռահարությունը մինչև 250 կմ-ի: Սակայն դրոն-ռետրանսլյատորի օգտագործումը մեծացնում է հեռահարությունը, բայց ոչ շատ քան մինչև մոտ 300 կմ: Հետևաբար, «Օրիոնը» իր գնով և հնարավորություններով ավելի շատ մոտ է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքին, որը իր թռիչքային տիրույթով մոտ երկու անգամ զիջում է Օրիոնին, ինչը, սակայն,  չի խանգարել դրա հաջող օգտագործմանը Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի պատերազմներում: Օրիոնն ունի երկու արտաքին և երկու ներքին կախիչներ առավելագույնը 200 կգ քաշով զենք կրելու համար: Դրանք 21 կիլոգրամանոց ԿԱԲ-20  և 50 կիլոգրամանոց ԿԱԲ-50 ռումբեր են, որոնք կարող են հագեցած լինել ինֆրակարմիր, հեռուստա-լազերային ուղղորդմամբ, ինչպես նաև ՈւՊԱԲ-50Ս  ծալովի թևերով կառավարվող ռումբերը, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել հակառակորդի ՀՕՊ համակարգերին: Ռումբերը կարող են հագեցած լինել կասետային զինամթերքով և վառելիք-օդային պայթուցիկներով: Բացի այդ, անօդաչու սարքը զինելու համար կա Իքս-50 կոչվող 50 կիլոգրամանոց հրթիռ, որը նման է ամերիկյան AGM-114 Hellfire- ին:

2022 թվականին կսկսվի Օրիոն-Է արտահանման մոդելի  արտադրությունը: Բենդեթը կանխատեսել է, որ դրանք կառաջարկվեն նախկին Խորհրդային Միության և այնպիսի  պոտենցիալ գործընկեր ներկրներին, ինչպիսիք են Սիրիան, Վիետնամը և այլ երկրները, որոնց հետ Ռուսաստանը ամուր հարաբերություններ ունի սպառազինությունների վաճառքի գծով: Հաղորդվում է, որ Մոսկվան Օրիոնն առաջարկել է իր ռազմական դաշնակից Հայաստանին, որը 2020 թվականի պատերազմում մեծ կորուստներ է կրել թուրքական Bayraktar անօդաչու սարքերից:

Ապագայի համար Կրոնշտադտ ընկերությունը խթանելու է Օրիոնի երկու նոր տեսակների ստեղծումը, չնայած դրանց փորձարկման համար կպահանջվի առնվազն ևս մի քանի տարի: 5,5 տոննա կշռող Օրիոն-2-ը կամ Հելիոսը այդ տեսակետներից մեկն է, այն մեծ բարձրությամբ թռչող անօդաչու է՝ մինչև 12 կմ բարձրություն, իսկ հեռահարությունը 5000 կմ է: Երկրորդը հինգ տոննաանոց Սիրիուս անօդաչու ինքնաթիռն է, որն ունի ավելի մեծ հեռահարություն և արագություն, քան «Օրիոնը»:

Ընկերությունն ունի նաև հարվածային Գրոմ  սթելս անօդաչու թռչող սարքի ստեղծման հեռանկար, որը կլինի  ռեակտիվ կործանիչների «ուղղորդիչ»: Այնուամենայնիվ, ըստ Բենդեթի, առաջին հերթին, ամենայն հավանականությամբ, արտադրության կհանձնվեն ևս երկու ԱԹՍ-ների մրցակցային նախագծեր. հարվածային Ալտիուս ԱԹՍ-ն և հեռահար գործողության սթելս-դրոն Օխոտնիկ-Բ-ն: Այդ մոդելներն արդեն թռիչքային փորձարկումներ են անցնում և, ըստ ամերիկացի փորձագետների, ծառայության կանցնեն մոտ 2024 թվականից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular