ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը դեռ չի խաղարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

024.by-ն գրում է, որ Հարավային Կովկասում,  կրկին ինչ որ կերպ տագնապալի է, սակայն, առայժմ տեղեկատվական տարածքում: Ապագայի հանդեպ ամեն տեսակ եզրակացությունների և մտահանգումների պատճառը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Բնականաբար, սա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրին համապատասխան առաջին զորավարժությունները չեն. վերջին երեք տարիների ընթացքում դրանք անցկացվում են արդեն քսաներկուերորդ անգամ: Ներկայիս զորավարժություններն առաջին անգամ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Քաշաթաղի շրջանում, որը պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատերազմն այնտեղ ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը ընդունել են հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: Ներկայիս զորավարժությունների հիմնական նպատակն է եղել բարելավել զորքերի փոխազդեցությունն ու համակարգումը մարտական ​​գործողությունների ընթացքում: Մյուս կարևոր արդյունքը պետք է լիներ ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործումը բարդ տեղանքներում: Բնականաբար, Հայաստանի իշխանությունները չեն անտեսել այդ իրադարձությունը: Այսպիսով, ԱԳՆ -ն զորավարժությունները մեկնաբանել է որպես «կայուն խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի խարխլում»: Նրանք նաև Արցախի և Հայաստանի սահմանների մոտ դրանց անցկացումը գնահատել են որպես անհամապատասխանություն ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն: 

Հայտնի է, որ 2000 ռուս խաղաղապահներ են տեղակայված  Լեռնային Ղարաբաղում, և համաձայն պայմանավորվածությունների, նրանք այդտեղ կլինեն մինչև 2025 թվականը: Հնարավոր է երկարացնել նրանց կարգավիճակը, սակայն երկու կողմերի համաձայնությամբ: Ընդ որում, արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ Ադրբեջանը ցանկություն չունի երկարաձգել առկա պայմանագրերը: Ավելին, նրանք նաև հայտարարում են, որ ղարաբաղահայերն արդեն համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ, սակայն մինչ այժմ այդ տարածքը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից: Իսկ դա լուրջ խնդիր է Ադրբեջանի համար, քանի որ նրանք ցանկանում են լուծել խնդիրը  իրենց օգտին: Բայց ռուսական զորքերի առկայությունը խոչընդոտում է այդ ծրագրերի իրագործմանը: Իհարկե, նրանք հույս ունեն, որ տարածաշրջանում ռուսները ժամանակավոր են, բայց արդյո՞ք նման հավակնությունները համընկնում են ռուսական ռազմավարության հետ: Այդ հարցը դեռ բաց է հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Արդեն հստակ երևում է, որ Թուրքիան լուրջ ծրագրեր ունի կառուցելու «Մեծ Թուրան»: Ադրբեջանցի շատ քաղաքական և պետական ​​գործիչներ իրենց երկիրը տեսնում են այդ հայեցակարգում: Նրանց վերջնական նպատակը հռչակվում է «Մեկ ազգ մեկ պետություն», և Արցախի տեսքով «բեկորը» չի թողնվի առանց համապատասխան ուշադրության: Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները համակարգված շարժվում են ինչ որ նպատակի ուղղությամբ:

2020 թվականի ամռանը Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ հռչակագիր Շուշա քաղաքում: Ստորագրման վայրը խորհրդանշական է, ավելի վաղ Շուշան Լեռնային Ղարաբաղի կազմում է եղել: Հռչակագիրը նախատեսում է բազմակողմ համագործակցություն, այդ թվում  պաշտպանության և ռազմական փոխօգնության ոլորտում: Փաստորեն, այն սկիզբ է դրել երկու երկրների ռազմաքաղաքական դաշինքի ձևավորմանը:  Հեռանկարը մտքում և որոշ հայտարարություններում նախանշվում է. դա միասնական պանթուրքիստական ​​բանակի ստեղծումն է: Ադրբեջանի տարածքում շուտով կստեղծվի թուրքական ռազմաբազա, նույնիսկ կարելի է ենթադրել, թե որ տարածաշրջանին մոտ կլինի այն: Իսկ առայժմ ստեղծվում է թուրքական բանակի մի փոքրիկ օրինակ, 18 հազար ադրբեջանցի երիտասարդ զինվորականներ են վերապատրաստվել Թուրքիայում, իսկ շարունակական համատեղ զորավարժություններն այլևս պատրանքներ չեն առաջացնում Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ: Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել: Երկու երկրների սահմանին տեղի են ունենում բազմատեսակ բախումներ ու հակամարտություններ: Տարաձայնությունների քարը երկու խնդիր է. սահմանազատումը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը: Ի դեպ, Հայաստանը ևս չի ճանաչել այդ հանրապետության անկախությունը: Յուրաքանչյուրը  հակառակ կողմին է մեղադրում կառուցողական բանակցություններ սկսելուն ոչ պատրաստ լինելու մեջ: Ադրբեջանը կոչ է անում հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և ագրեսիվ քաղաքականության վարելու պատրանքից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաշխարհային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա, և նշել, որ հավասար հարաբերությունների հիման վրա իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները: Նա միաժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացման քաղաքականությանը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս կոչ է արել կառուցողական երկխոսություն ծավալել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և միևնույն ժամանակ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular