ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրեբունի» ԲԿ-ում քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո: 

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի ԲԿ-ից:

Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի պատճառով՝ կատարվել է աջ կրծքագեղձի հեռացում՝ իմպլանտի տեղադրմամբ, առանց հետագա բուժման: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Նորայր Ղուկասյանը հղիին ցուցել է լաբորատոր-գործիքային մանրամասն հետազոտությունների: Լաբորատոր, սոնոգրաֆիկ, այնուհետև ՄՌՏ հետազոտությունների արդյուքները մտագոհիչ էին, հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել: Ախտորոշվել է աջ կրծքագեղձի CR ռեցիդիվ, մաշկի մետաստազ:

Ինչպես քաղցկեղի կասկածի յուրաքանչյուր դեպքում, այս անգամ ևս, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում՝ Tumor Board «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի գլխավորությամբ: Հիվանդի առողջական տվյալների մանրամասն ուսումնասիրությունից հետո որոշվել է պահպանել հղիությունը՝ միաժամանակ սկսելով այնպիսի բուժում, որը պտղին չի վնասի:

Բուժման եղանակը որոշելու նպատակով կատարվել է կրկնակի բիոպսիա: Հյուսվածքաբանական հետազոտության արդյուքները հաստատել են կրծքագեղձի ինվազիվ կարցիոնոմա (HER2neu positive pype) ախտորոշումը: Հայկուհի Գյոկչյանի ընտրած բուժման մարտավարության հիման վրա հղին ստացել է 4 կուրս ինդուկցիոն քիմիաթերապիա: Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանների և մանկաբարձ-գինեկոլոգների հսկողության տակ: Հղիի նախածննդյան հսկողությունն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի անմիջական ղեկավարությամբ: Հղիությունը հասցվել է մինչև 32 շաբաթական և կատարվել է կեսարյան հատում: Ծնվել է անհաս, առողջ տղա երեխա: Երեխան գտնվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում՝ նեոնատոլոգ Գոհար Ահարոնյանի և ծառայության ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի հսկողութթյան տակ:

Ծննդատնից դուրս գրվելուց հետո կինն անմիջապես շարունակել է հետագա թիրախային քիմիաթերապիան: Քիմիաթերապիայի կուրսի ավարտից հետո որոշվել է կատարել վիրահատություն: Այն իրականացրել է «Էրեբունի » ԲԿ մամոլոգիայի և կրգքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը: Կատարվել է աջ կրծքագեղձի լայնածավալ սեկտորալ մասնահատում՝ ախտահարված մաշկի և իմպլանտի հեռացումով: Հաջող վիրահատությունից հետո կրկին ցուցվել է թարգետ թերապիա, այնուհետև ճառագայթային բուժում:

Ամբողջ հղիության ընթացքում երկարատև և համառ պայքարի, բժիշկների պրոֆեսիոնալիզմի, բժշկական կենտրոնի հնարավորությունների արդյուքնում հաջողվել է փրկել կնոջ կյանքը և պահպանել հղիությունը: Բուժման կուրսի ավարտից հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Հետագա հսկողության ընթացքում կատարվող բոլոր հետազոտությունների արդյուքնենրը նորմայի սահմաններում են: Կնոջ կյանքի,առողջության, ինչպես նաև նրա մայրանալու համար պայքարում հիվանդությունը տեղի է տվել:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular