ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նպատակով է Աղվան Վարդանյանը գումար խնդրել Խաչատուր Սուքիասյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախօրեին իր ելույթում խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին, առանց անունը նշելու պատասխանել էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ մի պատմություն էր ներկայացրել` Վազգեն Սարգսյանի և մի գործարարի մասին, առանց անունը նշելու:

Նա ասել էր.

«1999 թվական, Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նայում է տնտեսությունը, պարզում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետնանց պարտքեր ունեն պետությանը, ցուցակը բաժանում է նախարարների միջև՝ «հանդիպեք, ասեք պարտքը վերադարձնեն»։ Մի շաբաթից կանչում է՝ «զեկուցեք ի՞նչ եք արել», նախարարներից մեկը զեկուցում է.

- Իմ ցանկում հինգ հոգի էին, չորսի հետ պայմանավորվել եմ, կվճարեն, հինգերորդի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ պետության փողը պիտի վերադարձնես, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ։

- Այդպես էլ ասա՞ց, - հարցնում է Վազգեն Սարգսյանը։

- Այո, այդպես էլ ասաց։

- Դրան կբերես ինձ մոտ, - ասում է վարչապետը։

Գալիս են, ներս մտնում։

- Բարև ձեզ, պարոն վարչապետ, - ասում է նախարարը։

- Բարև ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։

Մյուսն էլ է բարևում, վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի։

- Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության...։

Մյուսը փորձում է՝ «թույլ կտա՞ք, պարոն վարչապետ. չկա, վրան չի նայում, գոյություն չունի։

- Դուք ուժային նախարար եք, չէ՞։

- Այո, պարոն վարչապետ։

- Գնդակահարել, ազատ եք։

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում, հատակը, կարծեմ, թաց է։

- Կատարել, պարոն նախարար։

Նախարարը շրջվում է, որ դուրս գա։

- Էս աղբն էլ հետդ տար, - ասում է  Վազգեն Սարգսյանը»։

Դրան ի պատասխան ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես էր եկել ելույթով` ասելով․ «Ես զարմանում եմ, որ նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություն արվեց։ Վազգեն Սարգսյանը դա Վազգեն Սարգսյանն ա, դա արժեք ա, մեր ազգային հերոսն է, և որևիցե մեկը էս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման արժեքներին և նման մարդկանց մասին որևիցե վատ բան ասի։ Ինչ վերաբերում է պատմության մեջ մնալուն ․․․, հա, մի հատ էլ պատմություն պատմվեց, էդ պատմությունը 22 տարի շարունակ, ունի իր երկրորդ մասը, երբ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում այդ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներին։ Էդ պատմությունները նույնպես կարող են այստեղ տեղ գտնել  և նույնպես պատմվել»,- ասել էր Սիմոնյանը։

Մենք Աղվան Վադանյանին հարցրինք, թե ի՞նչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, երբ ասում էր, թե «քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին», արդյոք Ալեն Սիմոնյանը իրե՞ն նկատի ուներ․

«Տեսեք՝ պարոն Սիմոնյանը մի վատ սովորություն ունի․ երբ պատգամավորները ելույթ են ունենում, ինքը դրանից անմիջապես հետո մեկնաբանում է այդ ելույթները։ Այս անգամ անմիջապես չմեկնաբանեց, ավելի ուշ առանձին ելույթով հանդես եկավ։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից մեջբերված հատվածին, ապա մեկ ուրիշ պատմություն Ձեզ պատմեմ։ Դաշնակցության բյուրոն 3-4 տարին՝ մեկ կազմակերպում է դրամահավաք՝ Հայ Դատի՝ աշխարհում սփռված գրասենյակներին աջակցության նպատակով։ Հայտնի է, թե Հայ Դատի գրասենյակները ամբողջ աշխարհում ինչով են զբաղվում՝ ՀՀ շահերի պաշտպանությամբ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերով, շահերի պաշտպանությամբ, և երրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։ Այո, նման մի նվիրահավաքից առաջ ես՝ Աղվան Վադանյանս, բազմաթիվ այլ գործարարներից զատ, դիմել եմ նաև պարոն Սուքիասյանին։ Այդ դրամահավաքներին գործարարներ կան, որ 250 հազար, 300 հազար, 100 հազար, 50 հազար դոլար են տրամադրել: Պարոն Սուքիասյանը, ի տարբերություն այս գործարարների, շատ ավելի փոքր գումար է հատկացրել Հայ Դատի գրասենյակների աշխատանքների համար։ Ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մասին ասելը՝ նկատի ունենալով, որ հայ- թուրքական մերձեցման շրջան է սկսել այս իշխանությունը, բայց, այո, իմ միջոցով պարոն Սուքիասյանը մի փոքր գումար Հայ Դատի գրասենյակների աշխատանքների, այդ թվում՝ հայոց ցեղասպանության ճանաչման համար, տրամադրել է»,- պատասխանեց Վարդանյանը։

«Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular