ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետությունը ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ է. բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,2 տոկոս աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով: Զուգահեռ՝ տնտեսության պատասխանատուները շարունակում են պնդել, որ ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է, արտաքին ու ներքին ներդրումների հոսք կա: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով նաև տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող անվտանգային խնդիրները:

Անդրադառնալով նախ ներկայացվող ցուցանիշներին՝ Ա. Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Եթե գործ ունենք սովորական ընթացիկ պրոցեսների գնահատականների հետ, ընդունված է համադրելի ժամանակաշրջանների ցուցանիշներն իրար հետ համադրելով՝ կատարել եզրակացություններ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, տվյալ դեպքում՝ 7 ամսում, երկիրը գտնվում էր տոտալ լոքդաունի մեջ, կիրառվում էին տնտեսական սահմանափակումներ: Այսինքն, համեմատել զրոյի հետ՝ մի տեսակ անհարմար բան է ստացվում: Տնտեսական ակտիվության աճն առնվազն 2-4 տոկոսային կետով ավելի պակաս է, քան մինչև իշխանափոխությունը: Տնտեսությունն, ինչպես բազմիցս կրկնել եմ, իներցիոն բնույթ ունի: Իշխանությունների այն պնդումները, թե անցած տարվա կորուստները վերադարձվել են, իրականությանը չեն համապատասխանում: Չի կարելի վերցնել երկու թիվ, կողք կողքի դնել և գլուխ գովել, թե իբր հաջողություն ենք գրանցել: Պետական պարտքի անհասկանալի աճն այս 7 ամսվա ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար է կազմել՝ հասնելով 9 մլրդ դոլարի: Գնաճի տեմպերը, հատկապես առաջնային սպառման ենթակա ապրանքների աճը, ուղիղ ազդեցություն ունեն մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Պետական պարտքի կառավարումն արդեն դուրս է կառավարելի վիճակից, վաղուց գերազանցված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՆԱպարտք հարաբերակցության 60 տոկոսի շեմը: Եթե գրված թվերն իրենց հետևում իրական արդյունք չունեն, ապա այսպիսի պնդումները պարզ պոպուլիզմ են»: Տնտեսության վերականգնման մասին պնդումներն Արմեն Գրիգորյանը նաև անլուրջ է համարում:

«Տնտեսության վերականգնման համար մի քանի կարևոր նախադրյալներ են անհրաժեշտ, մասնավորապես կայունություն, անվտանգություն, հստակեցված խաղի կանոններ, որոնք պետք է հիմնավորված լինեն հաշվարկներով, ուղղություններով, առաջնահերթություններով և իրականացնողներով: Տնտեսության վերականգնում եզրույթն արդեն անլուրջ է, պետությունը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ, օր օրի կյանքը թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում գնաճին համապատասխան, առկա է նաև գործազրկության բարձր մակարդակ: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել աղքատության ծանր բեռը: Այս ամենը կա՛մ տեսնում ենք, կա՛մ ոչ: Իշխանության շատ ներկայացուցիչների որ լսենք, ներդրումները հորդում են, իսկ թե որտեղ, որ ուղղություններով և ինչպիսի չափելի արդյունքներ պետք է սպասել, նույնպես հստակություն չկա: Պետությունը գտնվում է հետպատերազմական վիճակում, ամեն օր ի հայտ են գալիս սահմանային նոր սպառնալիքներ, իրավիճակի սրումներ, ներքաղաքական կյանքը բավականին սրված է, իսկ այս դեպքում ներդրում անող միջին վիճակագրական անձը հաշվարկներ է անում, թե երբ հետգնում կանի»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածները լուրջ խնդիրներ են, որոնք հաշվի առնելով՝ կարող ենք ներդրումային միջավայրի ոչ այնքան գայթակղիչ լինելու մասին եզրակացություններ անել:

Ինչ վերաբերում է այս ֆոնին կառավարության 5-ամյա ծրագրում ներառված ակնկալիքներին ու դրանց իրատեսականությանը, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Եթե հաշվի առնենք, որ այս հնգամյա ծրագիրը վերջին երեք տարում թվով երրորդն է, ապա իրատեսական լինելու հանգամանքն արդեն պարզ է: Իշխանության ներկայացուցիչները մինչև 2050 թվականի հետ կապված հրապարակումներ ունեին: Կարելի է գրել շատ գեղեցիկ ծրագրեր, բայց որոշակի շեշտադրումներ շարադրելն այլ բան է, բոլորովին այլ են իրական կյանքն ու մարդկանց սպասումները: Կառավարության ծրագրերի և իրականության մեջ օրգանական կապ չկա: Իհարկե, տնտեսական վիճակն ուղիղ կապ ունի նաև երկրի անվտանգության բաղադրիչի հետ: Կապիտալը կանխատեսելիություն, չափելիություն և երկարաժամկետ շահութաբերության մակարդակի հետևից է գնում, ու այդ ճանապարհն անցնում է բացառապես անվտանգ երկրներում: ՀՆԱ-ի մեկ տոկոս աճն իրենից ենթադրում է մոտավորապես 10 մլրդ հարկային մուտքեր: Մեր պետությանը կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Մենք պետք է արտաքին և ներքին տնտեսական անվտանգության քաղաքականություն վարենք: Տնտեսական անվտանգությունը նույնպես հայեցակարգային հիմքերի վրա պետք է դրվի»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, Ա. Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Կառավարության ներկայացուցիչները, տարածաշրջանային կոմունիկացիաների շրջափակում ասելով, հավանաբար, հասկանում են, թե ՀՀ-ն ճանապարհ կտա թշնամուն, իսկ թշնամին՝ ՀՀ-ին: Ես տարածաշրջանային ենթակառուցվածքների և կոմունիկացիաների ապաբլոկավորում ասելով՝ հասկանում եմ, որ պետք են ամբողջական լուծումներ: Օրինակ՝ ՀՀ-ն Վրաստանի սահմանով Աբխազիայով երկաթգիծ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

Գիտենք, որ այդ հատվածում երկաթգիծ համարյա թե չկա, կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, ո՞վ է ֆինանսավորելու, կամ, առհասարակ, տարածաշրջանի կոմունիկացիաների հարց ասելով՝ ինչպիսի՞ աշխարհագրություն են պատկերացնում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ թշնամի պետությունը խոսում է Սյունիքից, ինչ-որ միջանցքներից, զավթել է Գորիս-Կապան ճանապարհը, ընդ որում՝ այն ճանապարհը, որի 12 կմ-ն ՏԿԵ նախարարությունը 2020-ին վերանորոգել էր: Թուրքիայի և Ադրբեջանի առաջ մեր տնտեսությունը բացելով՝ կարճ ժամանակահատվածում կունենանք ավելի ծանր տնտեսական ճգնաժամ, քան երբևէ: Թուրքիայի քաղաքականության մեջ գոյություն չունի տնտեսապես զարգացած Հայաստան, այլ հակառակը՝ կա թուլացած, քայքայված և ապրելու համար ոչ պիտանի տարածքի վերածելու նպատակ»,-շեշտեց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, թուրքական ապրանքին փոխարինող երկրների ապրանքներ գտնելու բավարար ժամանակ ունեինք. «Պետությունն այստեղ անելիք ուներ, և նորից ոչ մի էական գործողություն չարվեց: Տնտեսության պատասխանատուներից հնչում են շատ վտանգավոր մեսիջներ, օրինակ՝ գյուղացին չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: Իսկ ինչո՞վ պետք է զբաղվի: Չի զբաղվի, եթե այս կուրսն առաջ տանեն, ադրբեջանական գյուղմթերքը բերեն, լցնեն, Հայաստանի շուկաները զավթեն, իսկ Արարատյան դաշտավայրի հողերը դառնան ջրի գին: Մինչդեռ պետք է գյուղատնտեսությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ աշխատող հայ մարդն ինքն իրեն ապահովի բարեկեցիկ կյանքով: Սրա համար կոնցեպտուալ լուծումներ են պետք:

Ճանապարհների ապաբլոկավորումը քաղաքական ուղիղ իմաստ ունի, որը կապված է Արցախի ճակատագրի հետ: 1994 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան փակել էին ճանապարհները, քանի որ համաձայն չէին Արցախյան պատերազմում պարտության հետ: Հիմա եթե կառավարությունն ուզում է բացել այդ ճանապարհները, կարո՞ղ ենք ենթադրել, որ համաձայն են, օրինակ՝ Հադրութի և Շուշիի կորստի հետ: Իսկ հայ ազգը համաձա՞յն է: Պետության անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և, առհասարակ, բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները, որոնցից պետք է ազատվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular