Ինչ նպատակով է ՌԴ փոխվարչապետն այցելելու Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրկու օր հետո Հայաստան է ժամանելու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Տարիներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել էր ստեղծել ներդրողների ակումբ, որի շնորհիվ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերը ներդրումներ էին կատարելու Հայաստանում։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը չկայացավ և հիմա ՌԴ փոխվարչապետի Հայաստան այցելելու նպատակը այդ նախաձեռնությունը վերականգնելն է։ Հայաստանում տեղի է ունենալու համաժողով, որին մասնակցելու է նաև ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է կյանքի կոչի Կարեն Կարապետյանի կողմից նախագծված ծրագիրը և աշխատի ռուսական կապիտալի հետ։ Սա նշանակում է, որ կամ ռուսական կողմը ունի նպատակներ և այդ պատճառով փորձում է կյանքի կոչել նախկինում մտածված ծրագրերը, կամ էլ ՀՀ վարչապետը ստիպված խաղում է ռուսական կողմի խաղի կանոններով։
Սոնա Գիշյան