ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունքիում ստեղծված իրավիճակը հաղթահարելու երկու ճանապարհ կա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար: Սա կարող է պատճառ հանդիսանալ, որ իրանական կողմի բեռնատարները այլևս Հայաստան ինչի արդյունքում հայկական կողմը տնտեսական նոր խնդիրների առջև կկանգնի։

Այս թեմայով զրուցել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

Հարցին, թե ինչ այլընտրանքային տարբերակ` Նաիրի Սարգսյանը պատասխանել է․ «Կարող եմ ասել, որ այստեղ տնտեսական կորուստներից բացի կա ավելի կարևոր բան՝ դա մարդու կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգն է։ Քիչ առաջ լուրերով կարդացի, որ իրանցի երկու վարորդ են ձեռբակալել։ Այսինքն այն կանխատեսումները, որ անում էինք, որ դա ադրբեջանական վերահսկողության տարածք է և կսկսի մարդկային ձեռբակալություններ, քրեական գործեր, նույնիսկ առևանգումներ և բեռների և տրանսպորտային միջոցների յուրացում սպասվում է։ Եվ իմ կանխատեսումը հետևյալն էր, որ լավագույն դեպքում սցենարը հետևյալ կերպ է գնալու․ լինելու են ապրանքների թանկացումներ, ինչը ազդելու է բնակչության վրա։ Իսկ վատագույն սցենարի դեպքում իրանական կողմը պարզապես հրաժարվելու են այդ ճանապարհով մատակարարել, ինչը Հայաստանի տնտեսությանը լիակատար կոլապսի մեջ է գցելու։ Այսինքն այն կանխատեսումը, որ ընդամենը մի գործողությունից հետո կատարեցինք, այսօր արդեն տեղի է ունեցել հետևաբար սրա լուծման ճանապարհը այլընտրանքային ճանապարհի կառուցումն է, որը պիտի կատարվեր մեկ տարի առաջ։ Ընդ որում այս այլընտրանքային ճանապարհը պետք է լինի թունելների, կամուրջների և լայն, հարթ ճանապարհների համակցություն։ Դա կարող է լինել լուծում։ Լուծման երկրորդ տարբերակը կարող է լինել թշնամի պետության ուժերին հետ շպրտելը պետք է լինի այժմյան տեղակայման դիրքերից։ Այնպիսի հեռավորության վրա պետք է հետ շպրտեն, որ հնարավորություն չլինի ինչ-որ սադրանքի արդյունքում կրկին վտանգի տակ հայտնվենք։ Այս երկու սցենարներից մեկը պետք է իրագործենք իսկ եթե երկուսն էլ չիրագործենք ապա մենք յուրաքանչյուր օր որպես պետություն դադարում ենք գոյություն ունենալ։ Եվ յուրաքանչյուր րոպե մենք կորցնում ենք մեր պետության մի մասնիկը»։

Հարցին, թե արդյոք իրանական կողմը կարող է պարզապես հրաժարվել Հայաստանի հետ համագործակցելուց` տնտեսագետը պատասխանել է․ «Այսօր երկու իրանցի վարորդ ձեռբակալվել է, հետևաբար այսօր իրանական կողմը միայն գումարի կորուստ չի ունենում և իրանական կողմին այսօր հետաքրքրում է իր աշխատողների անվտանգությունը։ Ու եթե ստացվի, որ նրանց ձեռբակալելու են, բնականաբար Իրանը հրաժարվելու է մատակարարում իրականացնելուց։ Շուտով կլսեք նաև, որ Իրանը Հայաստանին այլևս ապրանք չի մատակարարելու և մենք դրա հետևանքով կանգնելու ենք լուրջ խնդիրների առջև։ Ինչ վերաբերում է միայն նյութական կորուստներին, ապա եթե մեր տարածքում չունենայինք ձեռբակալություններ և առևանգումներ և եթե միայն լիներ գումարային պահանջը, ապա իրանական կողմի վրա ծառայությունը թանկ էր նստելու և բնականաբար իրանական կողմը դա պահանջելու էր հայկական կողմից։ Իսկ հայկական կողմը այդ գումարը բնակիչներից էր պահանջելու այսինքն ամեն ինչ թանկ գնով էր իրացնելու։ Սա նվազագույն վատագույն սցենարն է, սրանից ավելի վատ միայն մատակարարման խաթարումն է, որը ավելի լուրջ սպառնալիք է քան թանկացումները»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular