ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է վճարի կորոնավիրուսի թեստի համար՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն. պատգամավորը՝ Ավանեսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ պատվաստումային գործընթացին ու այն կարգավորմանը, համաձայն որի՝ աշխատակիցները ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, կամ պատվաստումը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն, հակառակ պարագայում կա՛մ կկորցնեն աշխատանքը, կա՛մ գործատուները կտուգանվեն:

«Փաստորեն ժամանակն անցնում է, այս անգամ էլ պատվաստման գործընթացը չի հաջողվում, և Կառավարությունը որոշել է խնդիրը գցել իր ուսերից և տեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթ»,-ասաց պատգամավորը:

Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ով պետք է վճարի թեստի համար՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն. «Եթե հանրային առողջության խնդիր է դրված, ինչո՞ւ պետությունը չի մասնակցում վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի: Ինչո՞ւ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ նոր խնդիրներ և վեճեր ստեղծելով աշխատանքային հարաբերություններում»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, թե նաև կիրառված սահմանափակումներն են նպաստել, որ աշխարհի մի շարք երկրներում բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է:

Պատգամավորն արձագանքեց՝ խոսքը 650 000 ախատողի, տասնյակ հազարավոր գործատուների մասին է, կարող են զանգվածային ազատումներ լինել. «Դուք՝ որպես նախարար, իրավունք ունեի՞ք նման հրաման տալու, որը հակասում է աշխատանքային օրենսգրքին»,-ասաց նա:

Ավանեսյանը պատասխանեց, որ բոլոր միջոցառումները, որ նախատեսված են նախարարի հրամանով, ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular