ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխի վարչական տարածքից այն կողմ Ադրբեջան է, ի՞նչն է բարդ իմ ասածի մեջ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ որ քննիչ հանձնաժողովը կձևավորվի, կտեսնեք այնտեղ պարբերաբար այդ գնահատականը, որ պատերազմի հավանականություն կա, այսինքն՝ այդտեղ գաղտնիք չկա, այո, պատերազմի տեղը և ժամը չենք իմացել», -նշեց նա:

Վարչապետը, դիմելով իրեն հարց ուղղած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, կոչ արեց խոսել ոչ միայն իր հակասությունների մասին, այլև հենց իրենց՝ ընդդիմադիրների:

«Դուք ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չեք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն էր, հիմա որտե՞ղ ենք ճիշտ արել ու ո՞րն ենք սխալ արել: Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ երբ Սյունիքի հատվածների մասին խոսում ենք, ես հարց եմ տալիս՝ բայց այդտե՞ղ են եղել ադրբեջանցիները ինչ-որ ժամանակ առաջ, բա ո՞նց են հասել այդտեղ, երբ որ ասում են այդ 10 կիլոմետրը չզիջեիք ու մենք կպաշտպանեինք, բայց դրանից առաջ 50 կիլոմետր է եղել չէ՞, պաշտպանեինք բա, ես նկատի ունեմ՝ այդտեղ էլ հակասություն կա՝ մեկ ասում են՝ ինչու շուտ չէիք պատերազմը կանգնեցնելու որոշումը կայացրել, մեկ ասում են՝ ինչու եք որոշում կայացրել կանգնեցնել», - ասաց վարչապետը:

Նա նշեց, թե անձամբ է գնացել Սյունիքի մարզ ու դրել է խնդիր Սյունիքի ինքնպաշտպանության ջոկատներ ձևավորելու հարցը, հրավիրել է նաև այն ժամանակ նախկին, իսկ հիմա Գլխավոր շտաբի գործող պետին, որ կազմակերպչական աշխատանքներ իրականացվի:

«Էդ որտեղ է գրված, որ այդ 10 կիլոմետրի 90 տոկոսը դրանից առաջ գտնվող չեն կարողացել պաշտպանել, հենց էդ վերջին կտորը պետք է պաշտպանենք», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե երբ Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի, մյուս շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

«Ես ասում եմ՝ այդ Զանգելանի ու Ղուբաթլուի սահմանը հայկական կողմի պատկերացմամբ որտեղո՞վ էր անցնելու. դա արտահայտել է հայկական կողմի պատկերացումը Վարչատարծքային բաժանման մասին օրենքի մեջ, որ Շուռնուխի վարչական տարածքից այն կողմ ադրբեջանական սահման է, ի՞նչն է բարդ իմ ասածի մեջ, որը չի ընկալվում», - ընդգծեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular