ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Հայաստանի հետ շարունակելու է հարաբերությունների զարգացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար: Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։ Հատկանշական է, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որով մասնավորապես նշել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Իրանական կողմը ևս անարձագանք չթողեց այս իրավիճակը։ Մասնավորապես Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է՝ որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,- Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Հարցին, թե ինչո՞ւ իրանական կողմի արձագանքն ավելի կոշտ չէր՝ հաշվի առնելով այն, որ Իրանի պաշտոնական շրջանակներից շեշտել էին, թե Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, Գարիկ Միսակյանը պատասխանեց. «Իրանական կողմի արձագանքը, որ եղավ ԱԳՆ խոսնակի մակարդակում, թեև բավականին հավասարակշռված էր, սակայն շեշտադրվել էր այն, որ Իրանը հարևանների հետ և, մասնավորապես, Հայաստանի հետ շարունակելու է հարաբերությունների զարգացումը, ինչն առաջնահերթություն էր համարվում: Սա կարելի է գնահատել այն առումով, որ Իրանն անգամ այս խնդիրների պայմաններում պատրաստ է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության շարունակությանը և համագործակցությանը: Իսկ թե ինչու չեղավ ավելի կոշտ արձագանք. նախ՝ իրանական կողմն իր բոլոր հայտարարություններում հիմնվում է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների վրա, և երբ մեր մոտից գրեթե բացակայում են քաղաքական-պաշտոնական հայտարարությունները, այսինքն՝ որևէ պնդում, որ դա միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում է և այլն, ու երբ հաղորդագրություններում կիրառվում է «Էյվազլի» եզրույթը, ինչը գործնականում նշանակում է՝ ադրբեջանական տարածք է, իրանական կողմը չի կարող մեր փոխարեն որևէ քայլ իրականացնել: Այսինքն՝ այդ պետությունը հիմնվելու է այն հայտարարությունների վրա, որոնք լինում են Հայաստանի կողմից. եթե ՀՀ-ն չի համարում դա իր տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում, ապա Իրանը ո՛չ իրավունք, և ո՛չ էլ գործիքակազմ ունի միջամտելու կամ որևէ այլ հայտարարություն անելու: Սակայն կարող եմ ասել, որ իրանական դաշտի սոցցանցային արձագանքներն այս դրվագի առնչությամբ եղել են բավականին մտահոգիչ: Սա բավականին բացասական ազդեցություն ունի և կարող է ունենալ նաև միջազգային համբավի տեսանկյունից, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը կամ ցանկություն չունի, կամ հնարավորություններ չունի իր տարածքում ապահովել անվտանգություն իրանցիների համար, որոնք ճանապարհորդում են Հայաստան, կամ զբաղվում են առևտրով»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular