ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ադրբեջանի ձեռքով իրականացնում է իր աշխարհաքաղաքական ծրագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը տեղադրել է ոստիկանական անցակետ և ստուգում է իրանական բեռնատարները:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

Հարցին, թե ինչ նպատակ ունի ադրբեջանական կողմը` քաղաքագետը ասել է․ «Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է իր քաղաքականությունը, որովհետև ժամանակին Թուրքիան ուներ կարևոր նպատակ՝ Իրանին զրկել Հայաստանի հետ սահմանից, որ Իրանի հետ վարվող քաղաքականության շրջանակներում Իրանի վրա ունենան մեծ ազդեցություն ու նաև Հայաստանին վերցնեն տոտալ շրջափակման մեջ: Սա դրված էր իրենց քաղաքականության հիմքում ի սկզբանե, բայց այն, բնականաբար, շատ դժվար կլիներ իրականացնել այսօր, ոչ թե որ դրան կհակազդեր հայկական կողմը, այլ դա Իրանի կարմիր գծերից մեկն է, հետևաբար, Ադրբեջանը իր շահերից բխող ցանկացած քայլ իրականացնում է Հայաստանի տարածքում ու, ըստ էության, արդեն վերահսկողություն է իրականացնում այդ անցակետի միջոցով: Այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով հետևողականորեն իրականացնում է իր աշխարհաքաղաքական ծրագրերը Հայաստանի միջոցով, որովհետև Հայաստանն այսօր այն տարածքն է, որտեղ իրենք իրենց կարող են թույլ տալ ցանկացած գործողություն այնքանով, որքանով դա չի հակասի ռուսական շահերին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular