ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու իրավական ճանապարհը գտնվում է Դատախազության ձեռքին, ինչո՞ւ ենք վախենում Ալիևից. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկար ժամանակ է մենք խոսում ենք ՀՀ սահմանից ներս գտնվող թշնամու մասին, բայց ազգովի չենք հասկանում` ինչ պետք է անել, որովհետեւ անելու մասով վտանգներով հղի իրավիճակ ունենք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Վերջինս նշեց, որ այս հարցի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր Դատախազությանը` խնդրելով պարզաբանել երեք հարց.

 «Առաջինը` արդյոք ադրբեջանական զինուժի արարքներում Դատախազությունը տեսնում է ՔՕ-ին համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության դրսևորումներ և ինչ միջոցներ են ձեռնարկել։

ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, 3.5կմ խորանալու, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքերով կա՞ն հարուցված քրեական գործեր։

Երրորդ հարցը` եթե ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, ճանապարհները փակելու դեպքերով կան հարուցված քրեական գործեր, ապա երբ են հարուցվել, ինչ փուլում են և կան արդյոք մեղադրյալներ»։

Թովմասյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունից այս հարցերի վերաբերյալ ստացել է պատասխան, որ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր բավականին ճոխ հոդվածներով։

«Պատասխանի մեջ նշված է, որ նշված գործերով նախաքննությունը շարունակվում է և որպես մեղադրյալներ ներգրավված անձիք չկան։ Այս նախադասության մեջ է ողջ խնդիրը։ Ինչու չկան ներգրավված մեղադրյալներ և ինչու ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության համար չենք ստեղծում պրոբլեմ։ Ինչու ենք թողնում, որ ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը օգտվի իր ազատ տեղաշարժվելու իրավունքից և որպես հանցագործ չեն վերաբերում նրանց։ Ինչու նրանց նկատմամբ չի հայտարարվել միջազգային հետախուզում»։

Թովմասյանը ընդգծեց, որ Գլխավոր Դատախազությունը ոչ թե պետք է Ադրբեջանի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ իրականացնի հետախուզություն, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ստեղծի պրոբլեմ։

«Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու իրավական ճանապարհը գտնվում է Դատախազության ձեռքին։Ինչու ենք մենք վախենում Ալիևից և Ալիևի կլանից »,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular