ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» .Նոր մանրամասներ ոստիկանի առեղծվածային մահվան դեպքի վերաբերյալ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն:

Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է.

«Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել: Բժիշկները փորձել են օգնել և այս անգամ հակաալերգիկ դեղ ներարկել: Հարազատները նշում էին, որ եթե ալերգիան պատճառը եղած չլիներ, ապա ինչու էին հակաալերգիկ ներարկում:

Ցավոք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ե. Կտեյանը մահանում է: «Մենք գիտենք, որ Երվանդին էլ հետ չենք բերի, սակայն կարծում ենք, որ նա մահացել է բժշկական անփութության հետևանքով և պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարեն և մեղավորը, կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում նման վիշտ ոչ մեկի դուռը չչոքի»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ե. Կտեյանը ծնունդով Գավառից էր, սակայն բնակվում էր Երևանում: Խնամքին ուներ 3 աղջիկ և աշխատում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular