ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրաշարժ տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:33-ին:

Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել Կազբեգիից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում Էր 3,7, 5,1 եւ 3,0:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular