ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է. պատասխան Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարած կուսակցության համագումարում մեկ ժամանոց ելույթը նվիրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշել է, որ հակամարտության կարգավորման լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է՝ գոյություն չունի. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ՝ 1997 թվականին: Այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»,- մասնավորապես նշել է Տեր-Պետրոսյանը:

Համացանցում արդեն մի քանի օր շարունակվող քննարկումներին և քննադատություններին զուգահեռ, ոչ պակաս մեծ է դժգոհությունը նաև Արցախում:

Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե մինչև հիմա մտածում էի, որ դա իր կարծիքն է, կոնֆլիկտը բարդ է և նա այդ լուծումն է գտնում՝ հիմա եկել եմ այն եզրակացության, որ ինքը պարզապես դավաճան է»:

Ա. Սարգսյանը շարունակում է՝ եթե ինքը Ապրիլյան պատերազմը նախաձեռնողին համարում է ռացիոնալ քաղաքական գործիչ՝ այլ բառ չեմ կարող գտնել. «Իր ամբողջ տեքստով հանդերձ՝ այդ կարծիքին եմ եկել: Ես ամաչում եմ, որ Հայաստանն ունեցելէ նման նախագահ»:

Դիտարկմանը, թե այդ նույն մոտեցումներին՝ տարածքների վերադարձմանը կողմ են եղել ՀՀ բոլոր երեք նախագահները, Արմեն Սարգսյանը արձագանքեց, արդյոք նրանք էլ այն նույն դավաճանները չեն․ «Ես ոչ ոքի չեմ արդարացնում, իմ համար կա հայրենիք: Բայց, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որպես ռազմավարություն դա է հռչակում ՝ դա արդեն այլ հարց է: Լևոն Տեր-Պետրոսյանին որ հարցնես՝ Ղարաբաղում քանի՞ անգամ ես եղել, 5 անգամից ավել եղե՞լ է: Ես անկեղծ եմ ասում՝ եթե Ալիևին նման որակում է տալիս, Ղարաբաղի ճանաչման գործընթացը 0-ի է հավասարացրել՝ ուրեմն իմ կարծիքն այդ է, ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու: Եթե ուսումնասիրեք իր քաղաքականությունը Շահումյանի հանձման ժամանակ, ապա կտեսնեք, որ իմ խոսքերն օդում չեն»:

Արցախցի ազատամարտիկ Քերոբ Ղազարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ այդ փոխզիջումներից հետո՝ Ղարաբաղի և Հայաստանի սահմաններում տասնյակ թալիշցիներ են ավելանալու. « Տեսաք չէ՞՝ Ապրիլյան պատերազմից հետո ինչ եղավ: Նույնն էլ հիմա կլինի՝ անմիջապես սահմանի եզրին, հակառակորդի անմիջական կրակի տակ: Փոքր կոնֆլիկտի ու առիթի դեպքում նրանք դա օգտագործելու են: Չգիտեմ՝ այդ պատասխանատվությունն ում վրա է ընկնելու: Շատ մեծ վտանգ կա»:

Ազատամարտիկը հավելում է՝ Ղարաբաղի համար շատ թանկ գին է վճարվել, որպեսզի այսօր այն վտանգե՞նք. «Մենք գիտենք՝ թե 20-25 տարվա ընթացքում ինչ եղավ: 400․000-ից ավել մարդ գաղթական դարձավ, զրկվեցին իրենց ամբողջ ունեցվածքից: Մենք շրջափակման մեջ ենք, 20 տարուց ավել է մենք զոհեր ենք ունենում, Ապրիլյան պատերազմի զոհերը՝ այդ բոլորի գինը լինելու է հողեր վերադարձնե՞լը: Հա՞, դրա համար էր այդքան պայքարը, թող էն գլխից էլ տային»:

Բացի այդ՝ հակառակորդը շատ ավելի մեծ ախորժակ ունի, քան ազատագրված շրջանները. «Եթե լսենք մեր հարևաններին՝ նրանց ախորժակը մինչև Երևան է գալիս, ամեն օր էլ, ամենաբարձր մակարդակով՝ նույնիսկ նախագահի մակարդակով, այդ հայտարարությունները հնչում են, չեմ ուզում վատ բառեր ասել, բայց չգիտեմ՝ ինչպես կարելի է այդքան կարճատես լինել, մենք գիտենք ախր նրանց նպատակները՝ պանթուրքիզմը. տասնյակ տարիներ այդ մասին խոսում են, որ իրենց ճանապարհին մենք ենք կանգնած: Այդքան կույր լինել ու անընդհատ նույն սխալը կրկնե՞լ, ես զարմանում եմ:
1920 թվականին Կարսը, Սարիղամիշը վերցրեցին՝ հետ տվեցի՞ն, բա մենք մեր պատմական հողերն ենք հետ վերցնել՝ ի՞նչ է եղել որ, թե մենք ուղղակի լավ ղեկավարություն չունենք, որ կարողանանք այդքանը մարսել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular