ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դրական ազդա՞կ»․ Թուրքիան ծաղրում և մեղադրում է Հայաստանի իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Թուրքիայի շփումները վաղուց դուրս են եկել ծաղրի և նվաստացման փուլ։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրական ազդակներ է որսում Թուրքիայի իշխանությունների սպառնալիքներում և պահանջներում, թուրք պաշտոնյաները շարունակում են ծաղրել ՀՀ իշխանություններին։ Թուրքիայի Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Չավուշօղլուն նշել է, թե իբր իրենք դրական ուղերձներ են հղում և նույնը ստանում Հայաստանից, բայց դրանք, ըստ նրա, չպետք է մնան միայն որպես խոսքեր։ Նա Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ և Երևանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարևոր նախագծերից։

Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին և հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է հարևանների հողերի վրա աչք ունենալու համար։

«Եթե Հայաստանը դասեր քաղի տեղի ունեցածից, ապա պետք է հասկանա, որ ոչնչի չի հասնի հարևան երկրի հողեր ներխուժելով կամ իր հարևանների հողերի վրա աչք դնելով»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Չավուշօղլուն նշել է, թե անհրաժեշտ է, որ խոսքից գործի վերածվեն Հայաստանի և Թուրքիայի կողմից միմյանց հղվող դրական ուղերձները։

«Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր»,- հավելել է Չավուշօղլուն։

Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել թե՛ այս, թե՛ նախկինում արված նվաստացուցիչ հայտարարություններին։ Փոխարենը ԱԳՆ-ն է սրտի խորը կսկիծով արձանագրել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ այս պահին չեն վարվում։

«Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ», - ասված է ԱԳՆ պատասխանում։

Նույնիսկ դիվանագիտական ասպարեզում ՀՀ իշխանությունները չեն կարողանում պաշտպանել ՀՀ ինքնիշխան շահերը, ուր մնաց սահմանների բացման դեպքում կարողանան պաշտպանել ՀՀ տնտեսական շահերը։

Տիրան Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular