ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող 4 հարցի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին

-Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով:

– Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ……

Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը։

-Երբ՞ կլինի Պֆայզեր պատվաստանյութը:

Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա։

-Իրավաբան լինելով ինչպես եմ որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը:

– Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։

-Արդյոք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով:

Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։
Եվ ցավոք դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա քանի որ չենք ուզում կանխարգելել։

Ցավոք այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ …..

Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը….

Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։

Առողջ եղեք!

Շարունակելի…..»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular