ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն է որոշում մեր ճանապարհների դրվածքը․ «պողպատե մանդատակիրները» անհետացել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանցի սահմանապահները, Որոտանում անցակետ են դրել և իրանական բեռնատարներից գումար են պահանջում, որ թույլ տան անցնել ճանապարհը: Տեղեկությունը հայտնել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը: Միայն դրանից հետո Հայաստանի ԱԱԾ-ն մի մեղմիկ հաղորդագրություն տարածեց, թե երեկ կեսօրից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
 
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- դիվանագիտական նրբանկատությամբ հաղորդել էր ԱԱԾ-ն, որի բուն պարտականությունը պիտի լիներ ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգության ապահովումը։
 
Ադրբեջանցիները նույնիսկ կտրոններ են տրամադրում իրանցի վարորդներին, տերուտիրական զգում իրենց հայկական հողում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական անգամ սսկվել և չի կարողանում պաշտպանել Հայաստանի սուվերեն շահը, փոխարենը կոտրում է Սյունիքի դիմադրությունը, որ հաճոյանա իր ադրբեջանցի տերերին։ Ամիսներ շարունակ ահազանգում էինք այս մասին։ Սյունիքում ձերբակալեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, Մեղրիի, Սիսիանի նախկին քաղաքապետերին, այլ համայնքապետերի, որոնք իրենց զորաջոկատներով մինչև պատերազմի վերջին օրը անձնուրաց դիմադրություն ցուցաբերեցին թշնամուն։ Ծեծուջարդով, «մասկի-շոուներով» կոտրում են սյունեցիքների դիմադրությունը, և այսօր գործող իշխանությունների փնթի, անպատասխանատու ու լպիրշ կառավարմամբ հասել են նրան, որ Ադրբեջանն է որոշում՝ Հայաստան իրանական բեռնատար կարո՞ղ է մտնել, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագրի» սյունեցի պատգամավորներն էլ անէացել են՝ ասես, ոչինչ էլ չի եղել։
 
Արթուր Սերոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular