Նորագույն ռուսական ՀՕՊ համակարգերը շուկայում հեղաշրջում կիրականացնեն և կգետնեն թուրքական Բայրակթարներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆdiscover24.ru-ն գրում է, որ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը հանրաճանաչություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղում հաջող ռազմական գործողություններից հետո: Բայց ռուսական զենիթահրթիռային համակարգերը ի վիճակի են հեշտությամբ ցրել այդ անօդաչու թռչող սարքերը: Նման կերպ է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն մեկնաբանել С-350 «Վիտյազ» ՀՕՊ համակարգի արտահանման տարբերակի հայտնվելը: Նա վստահ է, որ այդ համալիրն ակնթարթորեն կգտնի իր գնորդին:
Այդ ՀՕՊ հրթիռային համակարգը հնարավորություն է տալիս ոչնչացնել ինքնաթիռներ և ուղղաթիռներ, իսկ էշելոնային հակաօդային պաշտպանության համակարգի մաս կազմելով՝ նրանք հաջողությամբ կհաղթահարեն թուրքական անօդաչու թռչող սարքերը: Նույնը կարելի է ասել նաև ցանկացած այլ ռուսական ՀՕՊ համակարգերի մասին: Նրանք կարողանում են հեշտությամբ գործ ունենալ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի հետ, և Bayraktar TB2-ը բացառություն չէ:
Կորոտչենկոն նաև բացատրել է, որ Ղարաբաղում Հայաստանը չուներ հզոր հակաօդային պաշտպանություն, ինչն էլ ապահովել է «Բայրաքթար»-ների հաջողությունը: Բայց եթե այդ անօդաչու թռչող սարքերը մտնեն լավ ամրացված ՀՕՊ համակարգ, ապա դրանք արագորեն կկործանվեն ռուսական զենիթահրթիռային համակարգերի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը