ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկար պառկած մնալուց հետո ոտքի կանգնելը անբացատրելի զգացողություն է». վիրավոր զինծառայող, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

News.am-ը գրում է.

Պայմանագրային զինծառայող 31-ամյա Դավիթ Համբարձումովը, որը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, երկար ժամանակ պառկած է եղել, իսկ հետո սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակի օգնությամբ: Այժմ նա ֆիզիոթերապեւտի օգնությամբ սովորում է կանգնել եւ հույս ունի մոտ ժամանակներս նորից քայլել սկսել:

«Անբացատրելի զգացում է, երբ երկար պառկած լինելուց հետո արդեն հույս էլ չունես, թե կկարողանաս կանգնել, բայց այնուամենայնիվ կանգնում ես քո ոտքերի վրա: Հույս է առաջանում, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի», - խոստովանել է Դավիթը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Դավիթը գլխից վիրավորվել էր Թալիշ գյուղում: Ընկերները եւ հրամանատարը նրան հանել էին գնդակոծության տակից, առաջին օգնություն էին ցույց տվել, իսկ հետո տարել էին Մարտակերտի հիվանդանոց, այնտեղից էլ` Ստեփանակերտ:

«Կարծում եմ, նրանց շնորհիվ եմ ողջ մնացել: Նրանք ինձ հանեցին եւ կարողացան առաջին օգնությունը ցույց տալ», - պատմել է Դավիթը:

Բժիշկ-ռեանիմատոլոգ Անահիտ Խաչատրյանը NEWS.am Medicine -ի թղթակցին պատմել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում Դավիթին ռեզեկցիոն տրեպանացիա են կատարել եւ գանգից ոսկրի մի փոքրիկ կտոր են հեռացրել, որպեսզի նվազեցնեն վնասվածքից հետո ներգանգային ճնշումը: Երկար ժամանակ Դավիթն անգիտակից էր, ուղեղում հեմատոմա ուներ եւ աջ եւ ձախ կիսագնդերին լուրջ վնասվածք ուներ. գնդակն անցել էր դրանց միջով:

Նրա վիճակը վատացել էր անգամ վիրահատությունն անելուց հետո եւ որոշվել էր նրան տեղափոխել երեւանյան հոսպիտալ, որտեղ մասնագետները կարողացել էին կայունացնել նրա վիճակը:

Մայիսի 16-ին Դավիթին տեղափոխել են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ նրա հետ սկսել են աշխատել ֆիզիոթերապեւտները եւ ռեաբիլիտոլոգները: Երկու շաբաթ առաջ Դավիթի միայն աջ ձեռքն էր աշխատում, իսկ ձախը, ինչպես եւ երկու ոտքը, գործնականում զրկված էին զգայունությունից եւ չէին շարժվում: Քանի որ գնդակն ավելի շատ վնասել էր ուղեղի աջ կիսագունդը, նրա մարմնի ձախ կողմը շատ թույլ էր:

Այսօր Դավիթն արդեն կարող է գոնե մի քիչ շարժել ձախ ձեռքը: Ոտքի շարժունակությունը եւս վերականգնվում է` դանդաղորեն, բայց որոշակի առաջընթացը նկատելի է: Դավիթն առայժմ չի կարողանում քայլել. այժմ մասնագետները նրան օգնում են ուղիղ կանգնել. հատուկ մարզասարքերի աջակցությամբ: Նրանց խոսքով, այդ պարապմունքներն անհրաժեշտ են նրա օրգանիզմի ամրապնդման եւ ճնշման կարգավորման համար:

Անահիտ Խաչատրյանը նշել է, որ Դավիթի դեպքն իրոք հազվագյուտ է, չէ որ գլխի շատ լուրջ վնասվածքից հետո նա ոչ միայն գիտակից է, այլեւ լիովին ադեկվատ եւ նրա բոլոր մտածողական գործառույթները նորմալ են:

Բժիշկների կանխատեսումներով, Դավիթը հազիվ թե 100 տոկոսով վերականգնվի, նրա մոտ որոշ «մնացորդային երեւույթներ» ամենայն հավանականությամբ կմնան եւ գուցե ձախ վերջույթները 100 տոկոսով շարժական չլինեն: Սակայն Դավիթը, վստահ են բժիշկները, կկարողանա քայլել եւ այսպես կոչված «մնացորդային երեւույթները» չեն ազդի նրա կյանքի որակի վրա. վերականգնումից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի: Բայց նրա վերականգնումը երկար եւ համառ աշխատանք կպահանջի ինչպես Դավիթից, այնպես էլ մասնագետներից:

Ինքը` Դավիթը, իր խոսքով, կանի այն ամենը, ինչ իր ուժերում է, որպեսզի արագ վերականգնվի: Եվ հնարավորինս արագ ընտանիք վերադառնա: Այս սեպտեմբերին նրանց մոտ երկու կարեւոր իրադարձություն է լինելու. ավագ դուստրն առաջին անգամ դպրոց կգնա, իսկ կրտսերը` կծնվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular