ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր և ինչո՞ւ են հովանավորում հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո և հատկապես վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն լծվել է Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի ուղղությամբ աշխատանքին, որը թույլ կտա իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տնտեսական և կոմունիկացիոն ապաշրջափակում ենթադրող կետերը։

Փաշինյանը նախ հստակ ուղերձներ հղեց Թուրքիային, ապա մեկնեց Վրաստան, որտեղ ևս, ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և միմյանց հակամարտությունների կարգավորմանը նպաստելու վերաբերյալ։

Թուրքիային հղված երևանյան ուղերձներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիտարկումը, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորման բանակցությունները:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այժմ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքերը:

Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել դրանց։

Նիկոլ Փաշինյանն օրերս նշել էր՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-Հարավ նախագիծը, որն Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին, կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։

Նա հայտարարել էր նաև, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը և այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության»,- ընդգծել էր Փաշինյանը:

Վերջինս ասել էր, որ պատրաստ է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և գորրծընթացի վերսկսման ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։

168amի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը փորձեց բացատրել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։

Ըստ նրա, այն ամենը, ինչ կատարվում է, պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի առաջարկած 3+3 տարածաշրջանային երկրների հարթակի շրջանակում, որն ունի նաև Ռուսաստանի աջակցությունը, այսինքն՝ բխում է տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր երկրների շահերից։

Նրա դիտարկմամբ, ըստ էության, սա իրականացվում է Թուրքիայի և Ռուսաստանի ուղիղ կամ անուղղակի համակարգմամբ։

Հալբախի խոսքով, հակամարտությունների կարգավորում հարկավոր է փոքր երկրներին, առավել ևս՝ հարևան երկրներին, նրանց, որոնք ունեն փակ սահմաններ և ապաշրջափակման մեջ են։

«Մեծ երկրներին ևս հարկավոր է, քանի որ չի կարող տեղի ունենալ ճանապարհների բացում և քաղաքական խաղաղ գործընթաց։ Այդ մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք։ Ներկայումս այս ձևաչափերի նպատակը տարածաշրջանում Արևմուտքի ներկայության նվազեցումն է, նաև Վրաստանի ներգրավումն այս բանակցություններում։ Մյուս կողմից՝ Վրաստանը և նրա արևմտյան գործընկերները փորձում են, այնուամենայնիվ, այս գործընթացի միջոցով արևմտյան շահ իրացնել, ինչը դժվարացել է Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականության պայմաններում։ Կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները հեռավորություն է պահպանում, այս մասով նորություն չկա, Ֆրանսիան փորձում է ինչ-որ ձևով աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի հետ, բայց կոնկրետ տեղում ազդեցություն չունի։

Գործընթացի հակիրճ նկարագրությունն այս պահին այս է, կարգավորման տարածաշրջանային պրոյեկտ է։ Թե դրան մաս կազմող դետալներն ինչպե՞ս կմշակվեն և կիրականացվեն, Արևմուտքն ինչպիսի՞ քաղաքականություն կվարի՝ արդեն տեխնիկական հարցեր են»,- ասաց վերլուծաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular