ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում խորանում է պարենային ճգնաժամը. Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է. 

«Արցախում խորանում է պարենային ճգնաժամը: Այժմ արդեն ակնհայտ են խմելու ջրի հետ կապված խնդիրները, որոնց լուծումն իրենց վրա է վերցրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Այսօր հայտնի դարձավ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կենտրոնը 200 տոննա խմելու ջուր է հասցրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչներին: Այսպիսով, մինչդեռ Հայաստանի պսևդո-իշխանությունները խուսափում են արտասանել ՛՛Արցախ՛՛ տեղանունը, Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակը դե –ֆակտո ստանձնում է ռուսական կողմը:

Հաջորդ խնդիրը, որը լրջագույն ռիսկեր է ստեղծում Արցախի պարենային անվտանգության համար, ցորենի ու հացահատիկի պակասորդն է: Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց 95 հազ. հա մշակվող հողատարածք, ինչն ուղղակիորեն անդրադարձել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա: Հայաստանում ու Արցախում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է մոտ 550-600 հազ տոննա, որից 25-30%-ն արտադրվում էր հենց Արցախում: Ընդ որում ցորենի ու հացահատիկի արտադրությունը հիմնականում իրականացվում էր Քաշաթաղում, Հադրութում, Ասկերանում ու Մարտակերտում, մասամբ՝ Շուշիի հարևանությամբ գտնվող հողատարածքներում: Այսպիսով, 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց ցորենի ու հացահատիկի արտադրության մոտ 90%-ն ու այլևս ստիպված է լինելու ապահովել ներքին պահանջարկը ներկրման ճանապարհով:
 
Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված բարդ հաղորդակցային իրավիճակը՝ արցախցիների հացի խնդրի լուծումը կրկին իր վրա պետք է վերցնի ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Հակառակ դեպքում Արցախում տեսանելի ապագայում արդիական է դառնալու սովի խնդիրը՝ հարց, որն արդեն այսօր անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավունքի տիրույթ՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովի ու թերսնման վերացման համընդհանուր դեկլարացիայի, ՄԱԿ-ի սոցիալական առաջընթացի ու զարգացման դեկլարացիայի, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազգային պակտի ու այլ միջազգային փաստաթղթերի վրա»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular