ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով:

«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի գերիների հարցը դեռ լուծված չէ։

«Ինչպես գիտեք, ԱՄՆ–ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին:

Հիշեցնենք` հայ ռազմագերիներից երկուսը հայրենիք վերադարձան սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում  նրանց դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։

2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին էր փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

ՀՌազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular