ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկանց դժգոհություններն արդարացված են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից շարունակվում են քննարկումներն ու քննադատությունները՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «լայնամասշտաբ ու գունագեղ» տոնակատարության վերաբերյալ կայացրած կառավարության որոշման կապակցությամբ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք պե՞տք էր նշել Անկախության 30-ամյակը, ու արդարացվա՞ծ են մարդկանց դժգոհությունները` քաղաքագետը պատասխանել է․ «Գունագեղ ու լայնամասշտաբ հաստատ պետք չէ նշել, իմ պատկերացմամբ՝ դրա փոխարեն, այդ տոնի առթիվ, պետք էր լուրջ ծրագրեր անել, այդ թվում՝ բարեգործական, ընդ որում՝ բարեգործների ներգրավմամբ ու այդ գումարներն ուղղել պատերազմի զոհերի ընտանիքների ու տուժածների օգնությանը: Դա, իսկապես, և՛ իմաստ կունենար, և՛ կհամապատասխաներ Հայաստանի այսօրվա վիճակին: Այսինքն՝ Անկախության տոնն ընդհանրապես անտեսել, բնականաբար, պետք չէր, բայց այն ձևը, որով իշխանությունները պատրաստվում են անել՝ բացարձակապես անընդունելի է: Մարդկանց դժգոհությունները, իհարկե, արդարացված են: Սա կուտակված դժգոհություն է, որը հիմա արտահայտվում է, որովհետև մենք տեսանք Ազգային ժողովի նախագահի, պատգամավորի կադրերը Հունաստանում, այդ անզուսպ ուրախությունը, այսինքն՝ տպավորություն է, որ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ փորձանք են բերել Հայաստանի գլխին, շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների առթիվ հասարակության դժգոհությունը ամիսներով կուտակված դժգոհության արդյունք է նաև»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular