Մոսկվայում տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Նրան Մոսկվա գործուղելու որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: