ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտությունը տարածաշրջանային նոր հնարավորություն Նիկոլ Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են թշնամական գործողությունները Հայաստանի դեմ, ամրապնդում իրենց ռազմական պոտենցյալը նոր սադրանքների համար, Նիկոլ Փաշինյանը համառորեն առաջ է մղում այդ երկրների հետ համագործակցելու իր տեսլականը։ Երեկ էլ նա Վրաստանում հայտարարել է, թե տարածաշրջանային նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնց կիրառումը, սակայն, դեռ փաստ չէ։

«Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։ Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին», - նշել է Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

Ակնհայտորեն, Ղարիբաշվիլին շշմել է այդ ձևակերպումներից։ «Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար վատ մարտահրավեր էր, սակայն, ծանոթանալով վարչապետ Փաշինյանի նոր տեսլականին, հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվեն նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»,- զարմացած նշել է Վրաստանի վարչապետը:

Ըստ ամենայնի, հարևան պետության համար էլ զարմանալի, որ այս պահին Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը ոչ թե պատերազմից հետո տնտեսական և ռազմական հնարավորությունները վերականգնելն է, այլ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի հետ տարանցիկ ճանապարհների ներուժի օգտագործումը։

Սամվել Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular