ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան սպանության առեղծվածը. երեխաներին խեղդամահ անողն ու նրանց մորը սպանողը ընտանիքի հա՞յրն է

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:

Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարանում եւ չի բուժվել:

Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում, ապա չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում:

Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Դեպքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով:

Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»: Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք կինն է եղել իր երեխաներին խեղդամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպրոցահասակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները:

Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մահճակալին մահացած հայտնաբերված երկու մանկահասակ աղջիկ երեխաների պարանոցին բռնության հետքեր են հայտնաբերվել: «Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարածված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում:

Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը:

Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել:

Կրկին անդրադառնալով առաջին վարկածին՝ հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հարազատ երեխաներին: Ըստ տեղեկությունների՝ կինը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է՝ նման քայլի դիմելու համար: Մնում է հուսալ, որ քննությունն իրականում կպարզի բոլոր հանգամանքները: 

Աղբյուրը` armlur.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular