ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-փաշինյանական մերձեցումը՝ նոր վտանգ Հայաստանի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտառոց «տեսողություն» ունի․ դրական ազդակներ և հարաբերությունների կարգավորման հեանկարներ է տեսնում այնտեղ, որտեղ մյուսները միայն Հայաստանի գլխին կախված վտանգներ են տեսնում։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հայկական կողմը Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Ավելին, նա հայտարարել է, թե պատրաստ են նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։
 
«Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով»,- ազդարարել է նա, ըստ էության, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած այն հայտարաությանը, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։
 
Փաշինյանը նույն նիստում նաև խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց, շեշտել, որ Երևանը տրամադրված է Ադրբեջանի հետ սկսել խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում։ Անընդհատ շարունակվող այս ռևերանսները Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ, հատկապես թշնամական երկրների պահվածքի պայմաններում, վկայում է՝ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հրահանգ ունի ամեն գնով լուծոլ արցախյան խնդիրը, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բացել սահմանները։ Իսկ թե ինչ քաղաքական և տնտեսական վտանգներ կարող են լինել, Հայաստանի կառավարությունը որևէ հաշվարկ չի էլ ներկայացրել։
 
Հայկ Մելիքյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular