ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գունագեղ խրախճանք՝ ժանտախտի պահին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել՝ սեպտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ը․ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ 4 օր կլինի ոչ աշխատանքային։

«Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,- կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իշխող ուժի այս ցինիզմը երեկ վերջնականապես հունից հանեց Հայաստանի քաղաքացիներին, իսկ զոհվածների հարազատները սոցցանցերում ֆլեշմոբ էին իրականացնում՝ պահանջելով չեղարկել այդ «գունագեղ» միջոցառումը։ Շատերը մեկնաբանություններ են արել՝ անբարոյականություն համարելով նման միջոցառման անցկացումը, երբ կան հազարավոր սգավոր ծնողներ, անդամահատված զինվորներ ու գերիներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտրողները, կարծես, ապրում են բոլորովին այլ իրականության մեջ, չեն խորշում հրավառություններից և խրախճանքներից, մինչդեռ հարյուրավոր հայ ռազմագերիներ պատերազմի ավարտից 10 ամիս անց դեռ տառապում են Ադրբեջանի բանտերում։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ազդարարում էր այդ գունագեղ միջոցառման մասին, զուգահեռ մեկ այլ ասուլիս էր ընթանում, Մարդու իրավունքների պաշտպանն ու իրավապատպանները փաստերով ներկայացնում էին, թե ինչ բռնությունների, ստորացումների և կտտանքների են ենթարկվում հայ ռազմագերիները Ադրբեջանում։

«Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերիին, գցել են աղբարկղի մեջ», - պատմել է Թաթոյանը և հավելել, թե հիվանդանոցում թույլ են տվել հայ ռազմագերիներին ստորացնել, ուշացրել են բուժօգնությունը, որոշ դեպքերում բժիշկն է բռնություն կիրառել։

Բաբկեն Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular