Կրկին թևը ծակում են, սակայն ներարկիչի միջուկը չի շարժվում․ բժիշկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է․
Հերթական տեսանյութը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է «պատվաստվում» երկրի փաստացի ղեկավարի ընտանիքին պատկանող՝ «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից: Կրկին թևը ծակում են, սակայն ներարկիչի միջուկը չի շարժվում… Այս տեսանյութը ևս տեղադրված է առողջապահության նախարարության պաշտոնական էջում:
Ցավալի է, բայց նույնիսկ էժանագին շոուն չեն կարողանում այնպես բեմադրել, որ գոնե իրենց ընտրողները հավատան…
Երբ իշխող խմբակցության պատգամավորն է ստում բնակչությանը, որ պատվաստվել է՝ դա սովորական երևույթ է, որովհետև իշխող քաղաքական ուժը իր ամեն ինչն է կառուցել ստի վրա…
Արդյո՞ք այսքան կեղծիքից հետո կարելի է հավատալ կամ վստահել այդ լրատվականին… դուք որոշեք:
Հ.Գ. նյութի տարածումը ողջունելի է