ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մթերքի ո՞ր տեսակներն են օգնում պահպանել տեսողությունը տարիքային փոփոխությունների դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աչքի տարիքային հիվանդությունները հաճախ տեսողական խանգարումներ են առաջացնում, իսկ տարեցների դեպքում նույնիսկ կուրության հանգեցնում։ Սակայն կենսակերպի փոփոխությունն ու ճիշտ սնվելը կարող են կանխել խնդիրները։

Ամենօրյա սննդակարգում ներառված մթերքն ազդում է բոլոր օրգանների, այդ թվում` աչքերի վրա։ Հագեցած ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է մեծացնել աչքերի հիվանդության վտանգը։ Իսկ առողջ սնունդը` կանաչեղենն ու մրգերը, կարող են կանխել աչքերի որոշ հիվանդություններն ու առողջության հետ կապված այլ խնդիրները։

Սրտանոթային հիվանդությունները, շաքարախտն ու աչքերի հիվանդությունները, այդ թվում` կատարակտան և տարիքային մակուլյար դեգեներացիան, ավելի հազվադեպ են հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք վիտամիներով, հանքանյութերով, օգտակար սպիտակուցներով, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով և լյութեինով հարուստ սննդակարգ են պահպանում։

7 մթերք լավ տեսողություն ունենալու համար

Գազար

Գազարը հարուստ է բետա–կարոտին հակաօքսիդանտով, որն օգնում է պահպանել սուր տեսողությունը։ Բացի այդ, պարունակում է А, С, В, D, Е վիտամիններ, ինչպես նաև կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, ֆտոր։

 

Հապալաս

Հապալասը լյութեին է պարունակում, որն օգնում է պահպանել տեսողությունը։ Այս հատապտղի վիտամիններն ու միկրոտարրերը ուժեղացնում են տեսողությունը, վերացնում աչքերի հոգնածությունը ։ Շատ օգտակար է օդաչուների, վարորդների, ծրագրավորողների համար։

Բրոկոլի

Բրոկոլին օգնում է լավացնել տեսողությունն ու կանխել կատարակտան։ Այն լյութեին և զեաքսատին է պարունակում, որոնք շատ օգտակար են աչքի ոսպնյակների համար։ Բրոկոլիում առկա կարոտինը աչքերի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից։

Սպանախ

Գիտնականները վաղուց են հաստատել, որ տեսողությունը լավացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկը սպանախն է, որ հարուստ է լյութեինով։ А, С, Е, К, В2, В6 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև պղինձ, ցինկ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, սպիտակուցներ և ճարպաթթուներ։ Սպանախ շատ ուտողներ մարդկանց մոտ գրեթե 90%–ով նվազում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը։

Ձուկ և ձկան յուղ

Ձկան յուղը կանխում է դեղին բծի դեգեներացիան և աչքի այլ հիվանդությունների զարգացումը։ Ձկնեղենը (հատկապես` թունան, սարդինաձուկն ու ծովատառեխը) տեսողության վրա դրական ազդող օմեգա ճարպաթթուների հիմնական աղբյուրն է։ Դրանք շատ կարևոր են աչքի մի շարք հիվանդությունները կանխելու համար։ Նման թթուների պակասը կարող է աչքերի չորության հանգեցնել։

Լոբի

Այս սննդամթերքի շնորհիվ А վիտամինը, մելանին արտադրելով, լյարդից անմիջապես ներթափանցում է աչքի ցանցաթաղանթ։ Դա շատ կարևոր է աչքի համար, քանի որ մելանինի բավարար քանակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև օգնում ավելի լավ տեսնել մթության մեջ։

Տեսողությունը լավացնելու այլ տարբերակներ

  • աչքի վարժություններ անել,
  • հրաժարվել ծխելուց, ոգելից խմիչքից ու կոֆեին պարունակող ըմպելիքից,
  • արևային ակնոց դնել,
  • չչարաշահել քաղցրն ու թթուն,
  • սահմանափակել հեռուստացույց դիտելը, համակարգչով ու սմարթֆոնով աշխատանքը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular