Ամոթ, վախ կամ հանձնում. ինչու՞ Հայաստանի իշխանությունները չեն այցելում Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpolitexpert.net-ը գրում է, որ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ խորհրդարանի նախագահը Ստեփանակերտ չեն այցելել 44-օրյա պատերազմից հետո: Նրանք այնտեղ չէին նույնիսկ Արցախի անկախության 30 -ամյակի օրը, որը նշվել է սեպտեմբերի 2 -ին: Նախագահն ու վարչապետը նախընտրել են այդ օրը չընդհատել իրենց արձակուրդը, իսկ խոսնակը իր փոխարեն պատգամավորներ էր ուղարկել Արցախ: Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները չեն հոգնում հայտարարելուց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի ենթակա չէ, և անհրաժեշտ է վերադառնալ այդ հարցի շուրջ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուրեմն ինչու՞ նման հայտարարություններով հանդերձ հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատերազմից հետո երբեք չի այցելել Արցախ:
Գոյություն ունի երեք տարբերակ, որոնք բացատրում են բարձրագույն իշխանության վարքագիծը: Առաջինն այն է, որ Փաշինյանը ամաչում է հայտնվել Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև, որոնց մեկ տարի առաջ հավաստիացրել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Երկրորդ վարկածն այն է, որ վախն է խանգարում Արցախ այցելելուն: Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը բազմաթիվ պահապանների ուղեկցությամբ է տեղաշարժվում հանրապետությունում: Նույնիսկ խորհրդարան կատարած այցի ժամանակ հատուկ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում. անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ուղղակիորեն գտնվում են նիստերի դահլիճում: Պարզ է, որ առանց անվտանգության ապհովման Փաշինյանը չի համարձակվի գնալ Ստեփանակերտ: Բայց Երևանում շատերը կարծում են, որ ամենահավանական տարբերակը երրորդն է, որը իշխանությունների համար ամենատհաճն է: Տարբերակն այն է, որ Արցախի անկախ գոյության իրավունքի աջակցության մասին բոլոր հայտարարությունները հիմնականում նախատեսված են ներքին օգտագործման համար: Բայց իրականում Երևանը համաձայնվել է այն մտքին, որ Ստեփանակերտի Բաքվին ենթակայությունը դե յուրե ձևակերպված է: Պարզ ասած բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախ չգնալը նշանակում է, որ Երևանն արդեն «հանձնել» է Արցախը: Դա են հաստատում նաև հանրապետության երկու արտգործնախարարների աղմկահարույց հրաժարականները: Դրա մեջ են տեղավորվում նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները. վերջինս պարտավորվել է չայցելել Արցախ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու համար:
Ի՞նչ են ասում իշխանությունները այդ ամենին ի պատասխան դրա: Ոչինչ: Ինչպես վերջերս ասել է Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը, «քաղաքական որոշում է կայացվել»: Եվ վերջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը