ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2021թ. սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ կիբեռհանցագործությունների և դրան առնչվող թվային տվյալների քրեագիտական շտեմարանի ներդրմանն առնչվող հարցերի համապարփակ ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Հանդիպման ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը նշեց, որ արդի ժամանակահատվածում, երբ հանցագործություններն առավել հաճախ, քան երբևէ կատարվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, դրանց հակազդման համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ են համարժեք, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգեր: Այդ գործիքակազմում կարող է կարևոր դեր ունենալ Մեծ Տվյալների (Big Data) մշակման համակարգերի ներդրումը, ինչպես նաև տարբեր մարմիններում և ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով քննության ընթացքում հասանելի դարձած թվային տվյալների շտեմարանի ստեղծումն ու կիրառումը: Փարձագետը նշեց, որ նմանատիպ և ավելի գլոբալ ու համապարփակ շտեմարաններ, արդեն իսկ լայն կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում, որոնք հանդիսանում են անփոխարինելի գործիք ոչ միայն կիբեռհանցագործությունների, այլև ցանկացած հանցագործության բացահայտման և քրեական գործերով արդյունավետ քննության համար:

Հայաստանի Հանրապետությունում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում փորձագետի կողմից կներկայացվեն առաջարկություններ՝ քրեագիտական շտեմարանի ստեղծման հետագա քայլերի վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular